ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ N1 ԴԱՍԱԼԻՔԸ ՆՐԱ 22-ԱՄՅԱ ՈՐԴԻՆ Է
23.10.2020 20:35

    ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ    

ԵԹԵ ԱԼԻԵՎԸ ՉԳՆԱ ՀՐԱԴԱԴԱՐԻ, ՆԱ ԿԱՐՈՂ Է ԻՇԽԱՆԱԶՐԿՎԵԼ ՀԵՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Դեռևս անցած տարվա հուլիսին հայտնի դարձավ, որ զորացրվել է Ալիևի որդին՝ Հեյդարը /տխրահռչակ պապի անունն է կրում/, որը դրանից 9 ամիս առաջ էր զինվորական երդում տալիս նկարվել: Ըստ պաշտոնական տվյալների՝ նրա ծառայությունը գրանցվել է ոչ թե բանակի զինված ուժերում, այլ Պետանվտանգության ծառայության զորքերում: Այս գերատեսչությունը ստեղծվել է 2015թ. նախագահ Ալիևի հրամանագրով՝ Ադրբեջանի ԱԱԾ բազայի հիման վրա:

Երբ դեռ Իլհամի որդին դպրոցական էր՝ 11 տարեկան, միջազգային մամուլը գրում էր, որ նա դարձել է Ջումերիայում թանկարժեք 9 ամառանոցների սեփականատեր: Ավելի ուշ մամուլը բացահայտեց, որ նրա ունեցվածքն՝ Ադրբեջանում խորացող աղքատությանը զուգահեռ, ավելի լայն աշխարհագրություն է ստացել՝ հասնելով տասնյակ միլիոն դոլարներից 100-ավոր միլիոնների: Ալիևները չէի հերքում այդ լուրերը:

Երբ սեպտեմբերի 27-ից նախագահ Ալիևը պատերազմ հայտարարեց, որդին՝ Հեյդարը, ստիպված եղավ ընդհատակ անցնել՝ դառնալով իր իսկ հոր հայտարարած պատերազմի N1 դասալիքը, մինչդեռ նրան ադրբեջանցիները սպասում են ռազմաճակատի դաշտում: Հանրության շրջանում վրդովմունքն օր օրի աճում է, հատկապես, որ նաև քողարկվում է սպանվածների թիվը, որն ըստ հայկական հավաստի աղբյուրների՝ այս պահին մոտ 6539 է: Ու մինչ այդ դիերի զգալի մասը նեխում է ռազմադաշտում՝ սպառնալով համաճարակի տարածման աղբյուր դառնալ, Ալիևը հրաժարվում է կատարել միջազգային կառույցների հորդորները և դադարեցնել կրակը՝ գոնե հումանիտար հրադադարի համար, որ դիերը հավաքեն: Այսպես շարունակվելու դեպքում նա հենց պատերազմի ընթացքում կարող է կորցնել իշխանությունը, որի շեմին էր գտնվում պատերազմը սկսելուց առաջ: 

    Հ.Գ.Ըստ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի րոպեներ առաջ տարածած հաղորդման՝ <<Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսն` առգրավվել: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որն այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից>>:

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթում: