ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
20.10.2020 16:05

    ՀՐԱՏԱՊ   

ԱԼԻԵՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՐՇԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻՑ, ,,ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ,, ՄԻՋՈՑՈՎ ԻՐ 6309 ՆԵԽԱԾ ԴԻԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒՑ

Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին կկայանա ԱՄՆ պետքարտուղար Մ. Պոմպեոյի հանդիպումն Ադրբեջանի նորաթուխ Արտգործնախարար Բայրամովի հետ, որի մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով ադրբեջանական պաշտոնական լրահոսին: Վաշինգտոնում, ըստ որոշ լուրերի, կկայանա նաև Պոմպեոյի հետ ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հանդիպումը, որի օրը հայտնի չէ, չկա պաշտոնական տվյալ: Կլինի արդյո՞ք եռակողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղարի հետ 2 երկրների ԱԳ նախարարների, հայտնի չէ:

Հիշեցնենք, Ադրբեջանն՝ ի դեմս Ալիևի, խախտել է նաև հրադադարի 2-րդ պայմանավորվածությունը, համաձայն որի՝ դեռ հոկտեմբերի 18-ի ժամը 00:00-ից պետք է հաստատվեր կրակի դադար: Նա խորշում է դրանից, որ անհնար լինի մարտադաշտից դիերի հավաքումը, քանզի 1-ին իսկ պահից, երբ պայմանավորվածություն ձեռքբերվեց հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից, առանց ,,Կարմիր խաչի,, միջնորդության փորձելով հավաքել դիերն, օպերատիվ տվյալներ ստացան, որ նրանց թիվը հազարների է հասնում: Ադրբեջան բերված այդ մեծ քանակի դիերի փաստն առաջ կբերի համատարած խուճապ, շատերն, այդ թվում՝ վարձու տեռորիստները կխուսափեն պատերազմից կամ կանխավ կպահանջեն ավելի բարձր գումար, ուստի Ալիևի հաշվարկներով խիստ անհարմար է հատկապես, որ այդ գործընթացը կազմակերպվի ,,Կարմիր խաչի,, մասնագիտացված միջազգային կազմակերպության միջնորդությամբ: Առանց ,,Կարմիր խաչի,, Ադրբեջանը կարծում է, որ կկարողանա կեղծել սպանվածների ահռելի թիվը: Սա պատճառներից մեկն է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի նաև 2-րդ որոշումը՝ դադարեցնել կրակը հոկտեմբերի 18 ժամը 00:00-ից, քանզի նրան բացարձակ ձեռնտու չէ ,,Կարմիր խաչի,, միջնորդությամբ դիերի հավաքագրումը:

Տեղեկացնենք, որ ըստ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի վերջին թարմ տվյալների՝ խոցվել է հակառակորդի 200 ԱԹՍ, 576 զրահատեխնիկա, 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 4 ՏՈՍ, 4 ՍՄԵՐՉ, 1 Ուրագան: Ադրբեջանի՝ ընդհանուր մոտ 6309 սպանվածներից մի մասի անուն-ազգանուններն արդեն նաև հրապարակվել են հայկական աղբյուրներում, քանի որ ադրբեջանական կողմը պատերազմի ողջ ընթացքում խուսափում է իր կորցրած զինյալների մասին որևէ պաշտոնական տվյալ հրապարակելուց:

Հավելենք, որ ըստ պաշտոնական տվյալների ԱԹՍ-ներ են խոցվել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Գավառի, Մարտունու շրջաններում՝ ընդհանուր մոտ 18 հատ, ու ևս մի քանիսը՝ Սյունիքի մարզում:

<<Գործընթաց>> թերթ

Ինարա Դանիելյան