ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Նոյեմբերի 1-ից՝ բուքմեյքերականների առջեվ նոր պահանջներ
20.10.2020 14:48

       ՕՐԵՆՍԴԻՐ     

Հեռու լինեն կրթական, պատմամշակութային և այլ հաստատություններից

Նոյեմբերի 1-ից վիճակախաղի կամ տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակները պետք է հեռու լինեն կրթական, պատմամշակութային և այլ հաստատություններից: Իսկ դրանցում մուտք կարող են գործել անձը հաստատող փաստաթղթով: Ըստ կառավարության հերթական նիստում ընդունված ՀՀ ՖՆ որոշման նախագծի՝ սահմանվել են վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները: Ներկայումս վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, իսկ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: Պաշտոնական պարզաբանմամբ՝ այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է, որ բուքմեյքերական գրասենյակը կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն այն շինությունում որը Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից ուղիղ գծով առնվազն 150 մետր: Կոտայքի մարզի վարչական կենտրոնում և Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում և Սևան համայնքի վարչական սահմաններում, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի վարչական կենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից: Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնում և Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի վարչական կենտորոնում և Մեղրի համայնքի վարչական սահմաններում և Տավուշի մարզի վարչական կենտորոնում, որը ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից: Բացի այդ, ըստ հաստատված որոշման, վիճակախաղի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված շենք-շինությունների` խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների` յուրաքանչյուր սպասարկման սրահի ընդհանուր մակերեսը չի գերազանցում 200 քառակուսի մետրը: Վիճակախաղերի կազմակերպիչների առջև պարտավորություն է դրվել ապահովելու նաև առնվազն նախասրահի, դրամարկղի, սանհանգույցի առկայությունը: Ըստ հաղորդման՝ կսահմանվի հստակ մեխանիզմ` բացառելով վիճակախաղի դեպքում 18 տարին, իսկ տոտալիզատորի, այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի դեպքում 21 տարին չլրացած անձանց մուտքը խաղասրահներ: Պահանջվում է նաև իրականացնել նույնականացում, որի արդյունքներով բացառվելու է մուտքը այն ֆիզիկական անձանց, որոնք դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով նյութական ծանր դրության մեջ են դրել իրենց ընտանիքը և դրա հետևանքով ճանաչվել սահմանափակ գործունակ: Այս որոշման նկատմամբ վերահսկողությունը վերապահված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին:

Հեղինակ՝ Իրինա Դանիելյան