ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԱԿ-Ի ՓԱԿ ՈՒ ԳԱՂՏՆԻ ՆԻՍՏՆ՝ ԱԶԳԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ ՈՐՈՇՈՂ
19.10.2020 14:30

    ՀՐԱՏԱՊ    

ՄԱԿ-Ը ՊԵՏՔ Է ՄԵՐԺԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐՁԱՆԱԳՐԻ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝  Մինսկի խմբի եռանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ դիմումի հիման վրա կքննարկի Արցախում տիրող իրավիճակը: Քննարկումը լինելու է փակ ու գաղտնի: Ի ԽԱԽՏՈՒՄՆ ԹԱՓԱՆՑԻԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՔԱՐՈԶԻ՝ ԱԶԳԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ ՈՐՈՇՈՂ ՄԱԿ-Ը ՆԻՍՏԵՐ Է ԱՆՈՒմ ՓԱԿ ՈՒ ԳԱՂՏՆԻ, ԿԱՐԾԵՍ, ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ Է ՔՆՆՈՒՄ:  Վերջին 29 տարում բազմահազարանոց զոհերի առիթ դարձած պատերազմի արյունն այն պաշտոնյաների ուսերին է, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ում, ՆԱՏՕ-յում, ԵՄ-ում իրավասու լինելով զսպել ցեղասպանագործներին՝ Թուրքիային և Ադրբեջանին, արել են հակառակը՝  փակ ու գաղտնի նիստերով քողարկելով իրենց ամոթալի դեմքերն Արցախի ժողովրդից, որն այլ ժողովուրդների պես իրավունք ունի ինքնորոշվելու, բայց այսքան տառապանք կրեց:

 Օրերս <<Գործընթաց>> թերթը պարզել էր, որ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի հեռախոսահամարներն, այդ թվում՝ փախստականների հարցով բաժինն անարձագանք են: ԱԳՆ-ից մի պատասխանատու խոստացավ փոխանցել մեր մտահոգությունը: Հաջորդ օրը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիայի արդյունքում միայն գրասենյակի ներկայացուցիչը բարեհաճեց այցելել վիրավոր քաղաքացիներին:  Այսօր ՄԱԿ-Ի ԱԽ նիստի օրը ևս Երևանում բազմամարդ երթ է անցկացվում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ <<ԷՐԴՈՂԱՆ ՏԵՌՈՐԻՍՏ>> վանկարկումներով: Երթը Մատենադարանից հասել է ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց: Հուսով ենք, արտերկրում ևս Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր կենտրոնակայանի՝  մոտ  տեղի կունենա բազմամարդ ակցիա: Բողոքի ակցիաները խոստանում են շարունակական ու մասշտաբային դառնալ՝ արթնացնելու կառույցին, որի  անգործության և իրավիճակն ադեկվատ չգնահատելու պատճառով 30 տարի արյուն է թափվում, կորուստներ ենք ունենում: 

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթ-ում

Քաղաքագետ Ինարա Դանիելյան