ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍՈՑՑԱՆՑԵՐԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՎՆԱՍԱԲԵՐ ԹՌՈՒՑԻԿՆԵՐԸ
13.10.2020 17:23

    ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ     ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԻՄՆԱՂԲՅՈՒՐԸ ՄԱՄՈՒԼՆ Է

Դեռ ամիսներ առաջ <<Գործընթաց>> թերթը մի շարք հրապարակումներով թվարկեց այն գործոնները, որոնք հիմք են տալիս պնդելու, որ սոցցանցերը հակացուցված են պատերազմական երկրներին: Դրանք իրենց բնույթով այս կամ այն երկրի վրա արտաքինից բացասական ներգործության մատչելի գործիքներ են հանդիսանում: Միամիտ է կարծել, թե պետության դեմ ուղղորդված քարոզչության դիմաց օվշորային կազմակերպությունները չեն վճարվում: Գումարները նրանց կարող են տրվել անլեգալ, չփաստաթղթավորված տարբերակով: Ցանցային ռեսուրսները մինչ այդ էլ հաճախ էին որպես գործիք ծառայում տեռորիստների համար, իսկ ահա ներկայում վիրտուալ ներգործության գործիքակազմն ընդլայնվել է, այդ թվում՝ ի հաշիվ սոցցանցերի:

Դրանք լրացուցիչ գլխացավանք են հատկապես պատերազմական երկրների իշխանությունների համար, որոնք առանց այն էլ ծավալուն գործ են ստանձնում մամուլի և պաշտոնական աղբյուրների միջոցով դիմակայելու տեղեկատվական պատերազմին: Ի հավելումն դրա՝ սոցցանցերը լրացուցիչ ջանքեր ու միջոցներ են կորզում:

Այս առումով դեռ 1 ամիս առաջ միջազգային մամուլով լուրեր պտտվեցին, որ հնարավոր է, Թուրքիայում և Ադրբեջանում արգելափակեն սոցցանցերը: Հավանաբար դա նախապատրաստություն էր Արցախի դեմ պատերազմ վերսկսելուց առաջ: Դիտարկելով աշխարհի այլ երկրներում իրազեկման աղբյուրները, պարզ է դառնում, որ անգամ ոչ պատերազմական երկրներում լրատվության հիմնական աղբյուրը պրոֆեսիոնալ մամուլն է, հատկապես՝ քաղաքակիրթ աշխարհում, ուր նախընտրում են վճարովի, բայց մասնագիտացված ծառայություններ, ոչ թե անվճար <<ֆաստֆուդ>>՝ նախատեսված անվճարունակների կամ մանիպուլյացիայի ենթարկվողների համար: Սոցցանցային կեղծիքները համազոր են վնասաբեր թռուցիկների, որոնք անկախ տարածման շրջանակից ու մասշտաբից, ենթակա են արգելափակման:

Մամուլը և պաշտոնական աղբյուրները բավարար են իրազեկման համար, այլ հարց է, որ դրանք Ադրբեջանում անարդյունավետ են հանրությանն իրազեկելու համար, քանի որ բովանդակությունը որոշում են ալիևները: Տեղեկատվական գերդիֆիցիտը խուճապ է առաջացրել Ադրբեջանում, փոխարենը Հայաստանում կա անկախ մամուլ, պաշտպանության ոլորտի պատասխանատուներն էլ առավելագույնս թափանցիկ են գործում, ուստի սոցցանցերի արգելափակման դեպքում մամուլն ու պաշտոնական աղբյուրները լիարժեք բավարար կարող են լինել իրազեկման համար:

Հ.Գ. Ավելի վաղ հաղորդել էինք, որ <<Գործընթաց>> թերթի՝ որպես տպագիր պարբերականի բաժանորդների թիվն աճել է, իսկ մեր 01.10.2020թ. թիվ 286 համարում հրապարակել էինք բացառիկ մասնագիտական վերլուծություններ /մի մասը նաև հրապարակել ենք սույն կայքում/, որոնք օգտակար են ինչպես պաշտպանական, այնպես էլ դիվանագիտական դաշտում անխուսափելի հաղթանակ ապահովելու գործընթացում:

<<Գործընթաց>> թերթ