ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԼԻԵՎԸ ԽՈՐՇՈՒՄ Է ,,ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ,, ՄԻՋՈՑՈՎ ՀԱՎԱՔԵԼ ԻՐ 5139 ՆԵԽԱԾ ԴԻԵՐԸ, ՈՐ ԱՅԴ ԹԻՎԸ ԿՈԾԿԻ ԱՇԽԱՐՀԻՑ
13.10.2020 16:37

      ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ      ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ՝ ԹԱՐՄԱՑՎԱԾ

Ադրբեջանն՝ ի դեմս Ալիևի, տևական ժամանակ ձգձգում է իր կողմից հրադադարի հաստատումը, որ անհնար լինի մարտադաշտից դիերի հավաքումը, քանզի հատկապես այն պահից, երբ առաջին փորձն արեցին հրադադարի շուրջ պայմանավորվածության օրվանից առանց <<Կարմիր խաչի>> միջնորդության հավաքել իրենց դիերը օպերատիվ տվյալներ ստացան, որ նրանց թիվը հազարների է հասնում: Ադրբեջան բերված այդ մեծ քանակի դիերի փաստն առաջ կբերի համատարած խուճապ, շատերն, այդ թվում՝ վարձու տեռորիստները կխուսափեն պատերազմից կամ կանխավ կպահանջեն ավելի բարձր գումար, ուստի Ալիևի հաշվարկներով խիստ անհարմար է հատկապես, որ այդ գործընթացը կազմակերպվի <<Կարմիր խաչի>> միջնորդությամբ, ինչը նշանակում է, որ կբացառվի այն հնարավորությունը, որ Ադրբեջանը կարողանա կեղծել սպանվածների ահռելի թիվը: Սա պատճառներից մեկն է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը, քանզի նրան բացարձակ ձեռնտու չէ <<Կարմիր խաչի>> միջնորդությամբ դիերի հավաքագրումը:

Տեղեկացնենք, որ ըստ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի թարմ տվյալների՝  խոցվել է հակառակորդի ևս 5 աթս, 7 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, մահերի թիվն աճել է 220-ով:

Ադրբեջանի՝ ընդհանուր մոտ 5139 սպանվածներից 619–ի անուն–ազգանուններն արդեն նաև հրապարակվել են հայկական աղբյուրներում, քանի որ ադրբեջանական կողմը պատերազմի ողջ ընթացքում խուսափում է իր կորցրած զինյալների մասին որևէ պաշտոնական տվյալ հրապարակելուց։

<<Գործընթաց>> թերթ