ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԱՂՏՆԻ Է ՊԱՀՎՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՈՐԴՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՀԱՆԳԻՍՏԸ
06.10.2020 18:16

     ԱՐՑԱԽՅԱՆ  ՊԱՏԵՐԱԶՄ   

ՀՀ-ում վարչապետ Ն. Փաշինյանի մարտակոչով որդին՝ Աշոտը, մեկնել է Արցախ

Պատերազմի օրերին առանց այն էլ վերահսկելի ադրբեջանական մամուլը խուսափում է հաղորդել միջազգային լրահոսում տարածված հրապարակումներն այս օրերին երկիրը լքած նախագահ Ալիևի որդու թանկարժեք հանգստի շուրջ: Թիկնազորով շրջող կրտսեր Ալիևը <<մեկուսացել է>> Արցախի դեմ մղվող պատերազմի հոգսերից, որի արդյունքում Ադրբեջանն ունի հազարավոր զոհեր, թիվը չեն էլ հասցնում անգամ հաշվել կամ խուսափում են հրապարակել՝ երկրում խուճապը չավելացնելու համար:

Ըստ նույն աղբյուրի՝ հյուրանոցը, որում հանգրվանել է Իլհամի և իր տեղակալ Մեհրիբանի որդին, հանդիսանում է աշխարհի ամենաթանկարժեք հանգստավայրերից մեկը: Այստեղ թեյավճարը գրեթե համարժեք է Արցախի պատերազմ <<քշված>> վարձկան մոջահեդներին խոստացված 1 ամսվա վճարին, մինչդեռ նրանք ամիսը չլրացած, հաշված ժամերի ընթացքում մահվան են դատապարտվում: Նշենք, որ քանիցս արտերկրյա մամուլում փաստեր են հրապարակվել պետպաշտոնը՝ որպես ընտանեկան ժառանգություն վարող և արդեն վաղուց իրենց ժողովրդին ձանձրացրած Ալիևների անհաշիվ միլիարդների մասին, որոնք ըստ հրապարակված փաստերի, հանդիսանում են ադրբեջանական բյուջեի թալանի արդյունք:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում ի շարունակություն զորահավաքի բնականոն գործընթացի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել  է մարտակոչով՝ վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին: Նրա որդին՝ Աշոտը, որ վերջերս էր զորացրվել, արդեն գրանցվել է: Այսօր էլ հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Արցախում: