ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
,,ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԳԵՐԱԶԱՆՑ Է ՄԱՐՏՆՉՈՒՄ,,.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ
06.10.2020 16:26

       ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ      

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅՆՔԱՆ ԹՈՒՅԼ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ

ՎԱՐՁՈՒ ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ Է ԿՌՎՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ

Վերսկսված պատերազմի շուրջ տարբեր մակարդակի քննարկումներում գնահատելով ուժերի հարաբերակցությունը՝ տարբեր երկրների ռազմական փորձագետներ ընդգծում են, որ <<Հայկական կողմը գերազանց է մարտնչում>>, պրոֆեսիոնալ է, ոգին մարտունակ: Եթե երևույթը դիտարկենք սպորտում ընդունված չափանիշներով, այդ հատկանիշները բնորոշ են չեմպիոններին, որոնց հետ մենամարտելու համար պետք է ունենալ համազոր քաշային կատեգորիա, ֆիզիկական ու կամային հատկանիշներ և այլն: Ի տարբերություն սպորտի՝ պատերազմը մարտ է առանց կանոնների: Այս առումով պատահական չէ, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Ադրբեջանը երկյուղելով մենամարտել, դիմել է խմբային հարձակման՝ Թուրքիայի հետ համատեղ, որն էլ իր վրա վստահ չլինելով, ներգրավել է պատերազմում սիրիացի, լիբիացի վարձկան մոջահեդների, որոնք փողի կարիքից դրդված, <<քշվել են>> Ադրբեջան՝ այնտեղից Արցախի դեմ ճակատամարտի, այլ կերպ ասած, մահվան դատավճռի:

Դեռ 1988թ.-ից, երբ Հայաստանն ու Արցախը խորհրդային էին և չունեին կազմակերպված բանակ, ադրբեջանական կողմի հարձակումների դեմ կռվում էին՝ հընթացս հայթայթած, թշնամուց խլված զենքով՝ ընդդեմ ոչ միայն ադրբեջանական, այլև խորհրդային օմոնականների դեմ: Ազատամարտը վերահաստատեց բնիկ ժողովրդի՝ հայերի իրավունքը հինավուրց հայկական հողում՝ Արցախում: Այժմ արդեն ժամանակակից զինտեխնիկայով ու պրոֆեսիոնալ բանակով Արցախը ստիպված է պաշտպանել 29 տարի առաջ ձեռքբերած ինքնորոշման իր միջազգային իրավունքն ու նաև Հայաստանի սահմանները՝ թուրք-ադրբեջանական ու նրանց վարձած օտարազգի զինյալների հարձակումներից:

Ստացվում է, որ Հայաստանը միայնակ մարտնչում է երկրների խմբային, լայնամասշտաբ հարձակման դեմ, ուստի այն կարծիքը, թե Թուրքիան Արցախյան հակամարտության շրջանակում հակամրցակցության ճակատ է բացել ու ՌԴ-ի հետ է ուժերը փորձում, թյուրիմացություն է: Հայկական կողմը բացառապես իր ուժերով միայնակ գոյամարտ է մղում թուրք-ազերիական ու նրանց կողմից առաջին ճակատ մղված վարձու տեռորիստների դեմ:

Ավելին, այս ընթացքում նույնիսկ Հայաստանին Արցախի հաշվով <<շրջաններ հանձնելու>> միակողմանի առաջարկներ են արվել, որոնք հակասում են միջազգային իրավանորմերին և խախտում են կողմերի հավասարակշռությունն, ուստի դրանք մերժվել են Հայաստանի կողմից, որը հազարամյակներ ի վեր հայկական բնօրրան հանդիսացող Արցախի անվտանգության միակ երաշխավորն է: Թուրքիան՝ ձախողված Սիրիայում, հայտնի որպես Ցեղասպանություն գործած միջազգային հանցագործ, իր քոչվորականի կարգավիճակով տեղաբնիկ հայերին համարելով սպառնալիք, փորձում է հրահրել տարածաշրջանային պատերազմ՝ իր պանթուրքիստական <<մամռակալած>>, վաղուց ձախողված ծրագիրն առաջ մղելու համար: Սա մի կողմից՝ արհամարհանք է դեռ 2019թ. տարեվերջին ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի կողմից ընդունված բանաձևով Ցեղասպանության դատապարտմանը, մյուս կողմից՝ սադրանք է, որի արդյունքում պատերազմը կարող է սպառնալ ՀՀ անվտանգությանը, որի դեպքում գործի կդրվի ռուսական ռազմաբազան՝ ընդգծելով ՌԴ-ի դերակատարումը տարածաշրջանում:

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթի 01.10.2020թ.  թիվ 286 համարում

Հեղինակ՝ քաղաքագետ Ինարա Դանիելյան