ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԲ-Ի ՀԱԿԱԳՐՈՀՆ ՈՒ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՆԱՀԱՆՋԸ /տեսանյութ/
03.10.2020 21:54

        ՊԱՇՏՈՆԱԿԱՆ     

<<Խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա։ Մեկն այն է, ինչ անում է այս պահին մեր ՊԲ-ն>>.ԱՀ ԱԳՆ ղեկավար 

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի խոսքով՝ <<Խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա։ Մեկն այն է, ինչ անում է այս պահին մեր ՊԲ-ն>>: Նա նաև  համոզմունք է հայտնել, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Ըստ Մայիլյանի՝ Ադրբեջանը ներկայումս խամաճիկ է Թուրքիայի ձեռքում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. <<Ադրբեջանա-թուրքական հարձակման մասշտաբներն աննախադեպ են։ Ըստ ռազմական փորձագետների՝ նման ծավալի հարձակում հաճախ չի հանդիպում 21-րդ դարում>>։

Նշենք, որ օրվա ընթացքում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ մեկնել է առաջնագիծ, ապա գրառում կատարեց.<<Հարգելի՛ հայրենակիցներ, այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։ Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։ Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը>>։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են ընթանալ  մարտական գործողություններ: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: