ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔԱՆԻ՞ ԵՐԿՐԻ ԵՆ ՄՈԼՈՐԵՑՐԵԼ ԱԼԻԵՎՆԵՐԸ
03.10.2020 21:09

      ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    

ԸՍՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ՆՐԱ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻ՝ ԽՍՀՄ-Ը ԴԵՌ ՉԻ ՓԼՈՒԶՎԵԼ, ԼԵՆԻՆՆ ԷԼ ԿԵՆԴԱՆԻ ՊԱՌԿԱԾ Է ԿՐԵՄԼՈՒՄ

Աշխարհին մատուցված Ադրբեջանի կամայական քարտեզը 29 տարի չի արտացոլում ռեալ իրականությունը, փորձ է արվում իրականությունը հարմարեցնել Ադրբեջանի հորինած քարտեզին: Արևմուտքը մեծագույն սխալ է գործել. 29 տարի առաջ ոգևորված լինելով ԽՍՀՄ փլուզմամբ, առանց խորանալու փաստերի մեջ, հետխորհրդային պետությունների անկախության ճանաչման ակտեր է ընդունել՝ խտրականություն դրսևորելով բացառապես 1 պետության, այն է՝ Արցախի հանրապետության հանդեպ: Ըստ անհերքելի փաստերի՝ նախ Արցախի Հանրապետությունն է անկախացել ԽՍՀՄ-ից դեռ 1991թ. սեպտեմբերի 2-ին, հետո Ադրբեջանը՝ նույն թվի տարեվերջին՝ դեկտեմբերի 30-ին, հետևապես՝ նա իրավունք չուներ իր քարտեզի մեջ ներառել Արցախի հանրապետության տարածքները և այդ կեղծ քարտեզը դնել օտար պետությունների կողմից անկախության ճանաչման ակտերի հիմքում: Փաստացի դրանք իրավական ուժ չունեն, քանի որ Ադրբեջանի քարտեզն արդեն իսկ պարունակում էր վիճելի տարածքներ, որոնք առանց հակամարտության լուծման անթույլատրելի էր ներառել Ադրբեջանի կազմում: Արդյունքում սկսված 1990-ականների պատերազմում Արցախը ստիպված էր պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն Ադրբեջանի ոտնձգություններից: Ազատամարտը կասեցվեց զինադադարով, քանզի Ադրբեջանը կապիտուլյացիայի շեմին էր:

Այսօր արդեն ՌԴ վերլուծաբաններն են հետահայաց ընդունում, որ ԽՍՀՄ-ը լրջագույն սխալ է թույլ տվել: Հիշեցնենք, Թուրքիայի համանմանությամբ, որը հաստատվել է հունական Փոքր Ասիայի և Արևմտյան Հայաստանի տարածքում, Ադրբեջանն էլ 20-րդ դարում՝ յուրացնելով պատմական Աղվանքի տարածքը, որի կազմում երբեք չեն եղել ո՛չ Արցախը, ո՛չ էլ Նախիջևանը /սա չի կարող հերքել որևէ երկիր/, ստեղծվեց ԽՍՀՄ օրոք: Հետագա տարիներին ի դեմս Լենինի /հայրական կողմով թաթար-մոնղոլական ծագում ունի, թաթարներն՝ Ադրբեջանում փոքրամասնություն են/ ու Ստալինի /ծնունդով Վրաստանից է, ուր թուրք-մեսխեթցիներն ազգային փոքրամասնություն են/ կամայական գործարքների արդյունքում ինքնավար մարզեր ձևավորվեցին՝ ի հաշիվ հայկական Արցախի, ուր գտնվում է քրիստորնյա աշխարհի առաջին եկեղեցին՝ Դադիվանքը, նաև Նախիջևանի հաշվին, որը մինչ այդ Երևանի նահանգի կազմում էր: Այս 2 միավորներն ինքնավար էին Ադրբեջանից այնքանով, որ հրահանգներն ուղիղ Մոսկվայից էին ստանում, ոչ թե Ադրբեջանի իշխանությունից, որը գիտակցելով, որ չունի դրանց հանդեպ այն իրավունքները, որ ԽՍՀՄ փլուզումից հետո առներ իր տիրապետության ներքո, սադրեց ջարդեր, ապա պատերազմ ոչ միայն Արցախի, այլև Նախիջևանի ճակատով: Արցախի Ազատամարտում 1994թ. զինադադարից հետո թշնամին պարբերաբար խախտում է այն՝ չհաշված, որ Նախիջևանը մնաց նրա բռնազավթման ներքո:

Առաջադեմ երկրները պետք է հաղթահարեն ինքնախաբկանքը և վերանայեն Ադրբեջանի անկախության ճանաչման ակտերը, որոնք հակասում են ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձևավորված փաստացի իրականությանը: Նրանց Ադրբեջանը խաբել է օգտվելով խառնակ իրավիճակից, մոլորեցրել նրանց ու մատուցել կամայական քարտեզ՝ ներառյալ մինչ այդ արդեն իսկ անկախացած Արցախի հանրապետության տարածքները: Եթե, դիցուք, դրանցում լիներ նաև Վրաստանի՝ Դավիթ Գարեջիի տարածքը կամ Իրանից մի կտոր ևս, մոլորյալ երկրները միամտաբար դրանք ևս կարող էին կնքել ճանաչման ակտերում՝ առանց խորանալու փաստերի մեջ:

Այս կոպտագույն սխալի արդյունքում Հայաստանն ու Արցախը 3 տասնամյակ ստիպված եղան անդառնալի զոհեր ու կորուստներ կրել: Վաղուց ժամանակն է, որ առաջադեմ աշխարհը սթափվի ու վերանայի խաբեության արդյունք հանդիսացող Ադրբեջանի ճանաչման ակտերը՝ հիմքում դրված վիճելի քարտեզով՝ այլ պետության տարածքներ ներառող:

29 տարի Ադրբեջանը փորձում է աշխարհին համոզել, որ ԽՍՀՄ-ը դեռ չի փլուզվել, Լենինն էլ կենդանի պառկած է Կրեմլում: Բոլոր նրանք, ովքեր համախոհ են նրա հետ և նույնպիսի հալյուցինացիաներ են տեսնում, կարող են այցելել Կրեմլ՝ ընկերակցելու Լենինին:

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթի 01.10.2020թ. թիվ 286 համարում