ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄՏՐԱԿԵԼ ՔՈՉՎՈՐՆԵՐԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ
03.10.2020 20:16

     ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ    

ԹԱԼԻԱԹԻ ՀՈԳԻՆ ԿԱՆՉՈՒՄ Է ԷՐԴՈՂԱՆ-ԱԼԻԵՎ ԶՈՒՅԳԻՆ

Ադրբեջանը մատնելով համատարած խուճապի՝ նախագահ Իլհամ Ալիևը, որի ծանր հիվանդության մասին լուրերը ոչ վաղ անցյալում հրապարակվել էին միջազգային մամուլում, իր իշխանության մայրամուտին երկիրը տանում է վերջնական կործանման: 1990-ականների, 2016թ. և այս տարվա Տավուշյան պատերազմից հետո, որում Հայաստանը հերթական հաղթանակն արձանագրեց, 4-րդ անգամ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին վերսկսեց պատերազմն արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով օդային և հրթիռային հրետակոծության թիրախ ընտրելով նախ Արցախի խաղաղ բնակավայրերն, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտն, ապա նաև Հայաստանի Վարդենիսի շրջանը: Առաջին զոհերը եղան քաղաքացիական բնակչությունից:

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք հայտարարելուց հետո, համանման որոշում ընդունեց նաև Ադրբեջանն՝ ի դեմս Ալիևի: Արդեն իսկ միջազգային հանրությունն արձանագրել է, որ պատերազմին բացահայտ մասնակից է նաև Թուրքիան՝ իսլամիստ ահաբեկիչների հետ դաշինքով:

Ըստ երևույթին, Միջին Ասիայից քոչած Էրդողան-Ալիև զույգի մոտ սրվել են հալյուցինացիաները, և նրանք 29 տարի առաջ անկախացած Արցախի Հանրապետությունը համարում են իրենցը: Եթե շատ խորանանք, կպարզվի, որ նրանց պարբերաբար այցելում է Թալիաթի ուրվականը, որը 1915թ.-ին կազմակերպած Հայոց Ցեղասպանության համար պատժվեց 1921թ. Բեռլինում՝ գնդակահարվելով հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի կողմից: Թալիաթի հոգին կանչում է Էրդողան-Ալիև զույգին, որոնք նրա հետքերով նույն ճակատագրին են ձգտում:

Հաճախ ավանակի հետ խորհրդանշաբար համեմատվող Ալիև-Էրդողան զույգին չսթափեցրին քաղաքակիրթ աշխարհի ուղերձները՝ Ցեղասպանության դատապարտման բանաձևերով, նրանք մտրակի կարիք ունեն՝ հանուն պատմական արդարության: Սեփական երկրները տարիներով թալանած այս բռնապետերի՝ աստղաբաշխական հարստությունների մասին միջազգային մամուլն է քանիցս անդրադարձել: Վերջերս էլ Էրդողանն աչք է դրել հունական ծովային հանքերում հայտնաբերած հարստությանը, որը փորձելով յուրացնել՝ հանդիպեց մեծ տերությունների կողմից ախորժակը զսպող կոշտ քայլերի: Այդ կոնֆլիկտը դեռ չհանգուցալուծված՝ Էրդողանն անցել է Կովկաս՝ թեժ պատերազմ վերսկսելով Արցախում, որն իր բնորոշմամբ՝ ավելի կարևոր է, քան Կիպրոսը:

Նշենք, որ դեռ օրեր առաջ հակառակորդը, փորձելով նախապես պատերազմի խուճապ հարուցել, նյութեր էր տարածել սոցցանցերով, որոնք օր առաջ արգելափակելու անհրաժեշտության մասին <<Գործընթաց>> թերթը քանիցս նշել է: Մինչ հայկական կողմը տեղեկատվական պատերազմ է մղում, Ադրբեջանն արգելափակել է իր սոցցանցերը: Դրա մասին ևս կանխատեսում էինք հրապարակել դեռ 1 ամիս առաջ:

Ուշագրավ է, որ խուճապի նախապես տարածումը նրանց ծրագրած քայլերի առանցքում էր: Տեսնելով բնակչությունը խուճապի չի մատնվում, նրանք հարձակումը սկսեցին Ստեփանակերտում քաղաքացիական անձանց թիրախավորմամբ, հրետակոծության արդյունքում պատճառելով զոհեր, ապա ՀՀ Վարդենիսի շրջանում, ուր գտնվում է Հայաստանն Արցախի հետ կապող այլընտրանքային ուղին, հանրային ավտոբուս այրեցին, որը ևս ուղղված էր ժողովրդի շրջանում խուճապ տարածելուն, ինչը ևս ձախողվեց: Դրանք քայլեր են, որոնք գերարագ խուճապ կառաջացնեին Ադրբեջանում, մինչդեռ այստեղ չկա խուճապ և չի էլ լինի:

Նշենք, որ ազերիները 1987-1988թթ.-ին ևս հարձակվում էին հանրային տրանսպորտի վրա Հայաստանից-Արցախ տանող Վարդենիսի ճանապարհին, Քարվաճառի շրջանում: Ներկայում Վարդենիսի գիծն, ինչպես նշեց առողջապահության նախարարը, վիրավորների տարհանման գիծ է հանդիսանում, ինչը լրացուցիչ ազդակ է, որ թշնամին այդ ուղղությամբ հրետակոծելու դեպքում կամրապնդի խաղաղ բնակչությանը թիրախավորելու իր ուղղորդված միտումը:

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթի  թիվ 286 համարում