ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ՀԱՅՑՈՂ ՆԱՏՕ-Ն ՉԿԱՆԽԵՑ ՑԵՂԱՍՊԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ
03.10.2020 19:57

     ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ  //  ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ     

Հայ խաղաղապահների առաքելության բարձր գնահատմամբ...

Քանիցս ՆԱՏՕ-ն Հայաստանից խաղաղապահներ է հայցել ու ստացել: Ավելին, բարձր գնահատական է տրվել հայ խաղաղապահների վարած առաքելության գործում: Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն նվազագույնն ինչ պարտավոր էր անել, դա իր անդամ հանդիսացող, դատապարտված ցեղասպանագործի նկարագրով հայտնի Թուրքիայի տեռորիստական գործարքի կանխումն էր, որը չի արել: Ողջ միջազգային մամուլը ողողված է ՆԱՏՕ-յի անդամ ԱՄՆ-ի՝ տեռորիզմի դեմ պայքարի վերաբերյալ տեղեկույթներով, վերջերս էլ հրապարակվեցին փաստեր, որ Թուրքիան իր վերահսկողության ներքո գտնվող վարձկանների է Սիրիայից, Լիբիայից, ըստ մոտավոր տվյալների՝ ամսական 1500-2000 դոլարով ուղարկել Ադրբեջան, այնտեղից էլ՝ Արցախի դեմ ճակատամարտի: Ըստ նույն աղբյուրների՝ նրանք կռվելու այլ մոտիվացիա չունեն, քան փողն ու կարիքը, համաձայնել են, քանի որ ավելի բարձր վճար են խոստացել, քան Սիրիայում, Լիբիայում էին տալիս:

Այս տեռորիստական գործարքը կանխելուն ուղղված ի՞նչ քայլ է արել ԱՄՆ-ը, որը ևս հանդիսանում է ՆԱՏՕ-յի անդամ: Գործարքը չի կանխվել, մինչդեռ դա պիտի հիմք լիներ ՆԱՏՕ-յից Թուրքիային հեռացնելու համար, հակառակ դեպքում՝ խիստ կասկածելի են դառնում ՆԱՏՕ-յի <<խաղաղապահ>> քայլերն, ավելի շուտ տպավորություն թողնելով, որ դրանք ձևական են կամ տարբեր երկրների զինուժը՝ շահագործվում է գեոքաղաքական շահերի նպատակահարմարությամբ: Սա հիմք է տալիս հրաժարվելու դրանց հետագա մասնակցությունից: Անհրաժեշտության դեպքում կարող են դիմել Թուրքիային, որն ահաբեկիչներ վարձելու և տարբեր պատերազմներում ներգրավելու տարիների փորձ ունի:

Արցախի դեմ պատերազմի դեպքում, արդեն իսկ ակնհայտ է այն փաստը, որ Ադրբեջանը խնդիր ունի ազերիներից զորահավաք անելու, փոխարենը կռվի է ուղարկում վարձկան մոջահեդներին և ազգային փոքրամասնություններին: Ըստ միջազգային մամուլի՝ վարձկանները նախապես են պահանջել գումարը՝ կանխատեսելով, որ գալիս են մահվան դատավճռի: Ներկա տվյալներով նրանք արդեն մեծաքանակ դիեր ունեն մարտադաշտում: Կա հավանականություն, որ մնացյալ վարձկանները կարող են հրաժարվել գործարքից կամ պահանջել ավելի բարձր վճար: Սրա մասին են վկայում այն լուրերը, որ Թուրքիան, ըստ երևույթին մտավախություն ունենալով, որ չի կարողանա նրանց երկար խաբել՝ ուղարկելով մահվան, փորձում է իր հերթին զորք ուղարկել Ադրբեջան, որտեղից նրանք մասնակից կդառնան պատերազմին:

Վրաստանն ու Իրանը կցկտուր հայտարարություններով հերքում են տարանցիկ երկիր հանդիսանալու փաստը, բայց վաղ թե՞ ուշ պարզ կդառնա, ո՞վ է ստում և ի՞նչ գնով: Առայժմ Հայաստանը միայնակ է պայքարում տեռորիզմի դեմ, որը չկանխվելու դեպքում կսպառնա տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին և Իրանին:

Հավելենք, որ ըստ իրանական լրատվական գործակալության՝ երեք արկ ընկել է Իրանի Խուդափերինի շրջանի Փարվիզխանլու գյուղի վրա, վիրավորը երեխա է, վնասվել է վեց տուն: Վերջին օրերին Թեհրանը նախազգուշացրել էր Բաքվին, որ ոչ մի արկ Ղարաբաղյան հակամարտության գոտուց չպետք է ընկնի Իրանի տարածքում:

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթի 01.10.2020թ. թիվ 286 համարում: