ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հիմա էլ ենք հաղթելու. Սուրիկ Խաչատրյան
28.09.2020 20:53

    ՈՒՂԵՐՁ   

1992-1994 թթ.-Գորիսի կամավորական թիվ 3 գումարտակի հրամանատար, Սյունիքի նախկին մարզպետի ուղերձը 

Սիրելի՛ սյունեցիներ, իմ հա՛յ ժողովուրդ, ազերիներն իրենց ստոր ու վախկոտ ձեռագիրը կրկին ցուցադրեցին ՝ զենք բարձրացնելով մեր խաղաղասեր ժողովրդի վրա։ Ես միշտ ասել եմ․ մեր պատերազմն ավարտված չէ, քանի կա այդ ազգը երկրի երեսին։ Դեռ 90-ականներին ոտքի կանգնեցինք ազգովի ու հաղթեցինք։ Հաղթեցինք նաև քառօրյա պատերազմում։ Հիմա էլ ենք հաղթելու։ Այդ հաղթանակը վաստակելու համար պիտի համախմբվենք, պիտի ազգովի պայքարենք մեր երկրի համար։

Սիրելի՛ սյունեցիներ, իմ մարտակա՛ն ընկերներ,

Կոչով և հրամանատարի իրավունքով խնդրելու եմ այս կարևոր պահին կանգնել մեր հայոց բանակի կողքին, մեր 18-20 տարեկան զինվորների թիկունքին։ Երկար տարիների ընթացքում ձեռք բերված փորձով ու ամուր թիկունք ստեղծելու հրամայականով միացեք նրանց։ Թող ձեր մարտական ոգին ու քաջ բազուկն ապահովի մեր վաղվա հաղթանակը։ Առաջին հնարավորության դեպքում ես էլ եմ միանալու ձեզ։

Ձեր մարտական ընկեր, հրամանատար ու գնդապետ՝ Սուրիկ Խաչատրյան