ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ադրբեջանը չի հասցնում հաշվել զոհերի թիվը, արգելափակել է ֆեյսբուքը, երկրում խուճապ է
28.09.2020 18:34

      ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ    

Հայկական ՊԲ-ն մի շարք դիրքեր վերականգնել է, գրանցել առաջխաղացում 

Ողջ գիշեր մարտեր են ընթացել Արցախի սահմանի ամբողջ երկայնքով՝ հատկապես հյուսիսի և հարավի ուղղությամբ, հայկական կողմին հաջողվել է դիրքային բարելավումներ իրականացնել, այսօր կեսօրին հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։ Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3։ ՊԲ համապատասխան ծառայությունների հավաստի տվյալների համաձայն՝ առավոտյան Ադրբեջանի զինուժի կորուստները կազմում են՝

  •  4 ուղղաթիռ,
  •  27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային,
  •  33 տանկ և հետևակի մարտական մեքենա,

Թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքն ամենուրեք հանդիպում է Պաշտպանության բանակի կոշտ ու կործանիչ հարվածներին: ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։  

Ռազմական բախումների հետևանքով հայկական կողմն ունի 59 զոհ: Հաղորդվում է, որ մոտ 200 հոգի էլ վիրավոր է, նրանցից 80-ը տեղափոխվել են Երևան, մյուսներն Արցախում են։ Ըստ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի՝ «մեծ մասի վիճակը թեթև է, առաջին բուժօգնությունից հետո վերադարձել են ծառայության»։ Նշենք, որ այս ընթացքում Ադրբեջանը խուսափում է նշել իր զոհերի թիվը, որոնք հավանաբար գերազանցում են 1000-ը, ուստի չեն հասցնում հաշվել: Նրանք հաստատել են ադրբեջանցի գեներալ-մայորի գերի ընկնելու մասին: