ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
,,Այնպես չանեն, որ բառաչելով այս անգամ Բաքուն հետ ուզեն,,- Մ. Գրիգորյան
28.09.2020 17:38

     ՈՒՂԵՐՁ    

ԵԿՄ նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ ասվում է.

«Սիրելի աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, իմ մարտական ընկերներ, սպաներ, կամավորներ, զինվորներ.

Նորից հայր Ալիևի հետքերով որդի Ալիևը իրենց բնորոշ վախկոտի ոճով՝ Արցախյան ազատամարտի և Ապրիլյան պատերազմի դասերը չմարսած, փորձում է տիրանալ Արցախին՝ խաղաղ ժողովրդին թիրախավորելով: Դա չի հաջողվելու, որովհետև մեր միասնական բռունցքն այս անգամ ևս ջարդ կտա նրանց: Նորից, ավելի համախմբված ու ավելի միասնական ենք՝ պատրաստ մեկ մարդու նման կանգնելու առաջնագծում, մեր զինվորի ու բանակի կողքին: Իմ հզոր մարտական ոգին ու կամքը Ձեզ հետ է, ու Ձեզ առաջնորդող:

Ինչպես 1994-ին ենք հայր Ալիևին չոքացրել ու զինադադար է մուրացել, հիմա դրա տասնապատիկ անգամը կմուրան որդին ու հետևորդները, եթե համը հանեն: Այնպես չանեն, որ բառաչելով, այս անգամ՝ Բաքուն հետ ուզեն: Ալիևը թող չթևավորվի ներքաղաքական այս իրավիճակից: Ալիևի ատամը չի կարող կտրել Արցախը, որքան էլ երազի դրա մասին»: