ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Թարմացված. ադրբեջանական բանակը կորցրել է շուրջ 20 ԱԹՍ, շուրջ 30 տանկ
27.09.2020 21:20

    ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ     

Թշնամին ունի մոտ 200 զոհ. Արծրուն Հովհաննիսյան
Ըստ Արցախի ՊԲ տեղեկությունների՝ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է շուրջ 20 ԱԹՍ, (նաև հարվածային), շուրջ 30 տանկ և հետևակի մարտական մեքենա։ «Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ »․ ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյան: Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ էլ թշնամին ունի մոտ 200 զոհ, որի մասին խուսափում է հաղորդել:
Հիշեցնենք, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ագրեսիա են ձեռնարկել Արցախի Հանրապետության հանդեպ: Թեժ մարտերը շարունակվում են:
ՀՀ ՊՆ հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, այն իրականությանը չի համապատասխանում: Վերոնշյալը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքն է: