ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԼԻԵՎՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԿՈՐԾԱՆՄԱՆ
27.09.2020 18:55

     ՀՐԱՏԱՊ     

Քոչվոր ադրբեջանցիները կարիք ունեն հերթական մտրակի՝ հանուն պատմական արդարության

Ադրբեջանը մատնելով համատարած խուճապի՝ նախագահ Իլհամ Ալիևը, որի ծանր հիվանդության մասին լուրերը շրջանառվում են արդեն միջազգային մամուլում, իր իշխանության մայրամուտին երկիրը տանում է վերջնական կործանման: Նշենք, որ տարիներ ի վեր այստեղ ԱԳ նախարար աշխատած Մամեդյարովի հրաժարականից հետո Ալիևը վերջնականապես կորցրել է իրականության գիտակցումը՝ թքած ունենալով ադրբեջանցիների կրած կորուստների վրա, որոնց մեծաթիվ դիակները հազիվ հասցրեցին հավաքել Տավուշյան մարտերում: Նշենք, որ վերջին ժամերին Ալիևն ուղերձով դիմել է Ադրբեջանի բնակչությանը՝ հաղորդելով նրանց ադրբեջանական բանակի կրած մարտական կորուստների ու վիրավորների մասին՝ խուսափելով նշել թվեր, դրանով իսկ փորձելով խուսափել առկա վախն ու խուճապն ավելացնելուց :

Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն օդային և հրթիռային հերտակոծություն է սկսել՝ թիրախ ընտրելով Արցախի խաղաղ բնակավայրերն, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ 1 կին ու 1 երեխա, կա 2 վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են: Հայկական կողմը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ: Այս պահին պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմը խոցել է հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ և ԱԹՍ-ներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։

Նշենք, որ դեռ օրեր առաջ հակառակորդն ուզում էր տպավորություն ստեղծել, թե շուտով պատերազմ է սկսվելու, և այդ առնչությամբ օվշորային սոցցանցերով, որոնք օր առաջ արգելափակելու անհրաժեշտության մասին <<Գործընթաց>> թերթը քանիցս նշել է, փորձել են խուճապ տարածող կեղծ հաղորդագրություններ ուղարկել, մասնավորապես՝ Facebook սոցիալական ցանցի մեսենջերների միջոցով։ 

Հաճախ ավանակի հետ խորհրդանշաբար համեմատվող Ալիևը հերթական մտրակի կարիքն ունի՝ հանուն պատմական արդարության: Մտրակի առիթը նրա սադրած պատերազմն է: Սեփական երկիրը թալանած ալիևները, որոնց արտերկիր տարված աստղաբաշխական հարստությունների մասին միջազգային մամուլն է քանիցս անդրադարձել, ցանկացած պահի կարող են լքել երկիրը: Թե այս պահին Ալիևի ընտանիքից քանի՞սն են երկրում, պատերազմի մեկնած ադրբեջանցիներից գաղտնի է պահվում:

<<Գործընթաց>> թերթ