ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՊԱՏԵՐԱԶՄ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ. ԱԼԻԵՎԸ ՌԴ-ԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏԵԼ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՀԱՇՎՈՎ
27.09.2020 17:04

       ՀՐԱՏԱՊ     

ՀՀ-ում Տավուշյան պարտությունից հետո Ադրբեջանը խախտել է Արցախի անկախ Հանրապետության տարածքային ամբողջականությունը

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, խախտելով Արցախի անկախ Հանրապետության տարածքային ամբողջականությունն, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված հայկական բնակավայրերն, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, հաղորդել է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր: 

Ըստ երևույթին Ալիևը դրանով արտահայտել է իր խորին դժգոհությունը ՌԴ-ից Հայաստանին վաճառված զենքի առնչությամբ, որի մասին իր մտահոգությունը դեռ 10 օր առաջ հայտնել էր Պուտինին: Ըստ էության Ալիևն Արցախում վերսկսած պատերազմով մարտահրավեր է նետել անձամբ Պուտինին: Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել էր օգոստոսի 12-ին Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ, որը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: 

Տավուշյան մարտերում բոլորովին վերջերս պարտված Ադրբեջանը փաստորեն չի ըմբռնել այն փաստը, որ հաղթանակի գաղտնիքը միայն զենքի մեջ չէ, այլ հատկապես այն պարզ բանաձևի, որ ազատագրության համար մարտնչողները կռվում են հանուն սեփական հողն ու հայրենիքը պաշտպանելու, իսկ քոչվոր ադրբեջանցիները՝ որպես եկվորներ, պարտվում են, քանզի կռվում են՝ զավթելու ուրիշի հողատարածքները: Հավելենք, որ Ալիևը կորուստների ու հարձակման մասին հայտնել է ավելի ուշ, երբ հայկական կողմից ստացել է պատասխան:

<<Գործընթաց>> թերթ