ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
1 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԷՐ ԻՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ...
27.09.2020 00:06

     ԻՐԱՎԱԿԱՆ    

ԴԱՏԱՐԱՆԸ 4-ՐԴ ՓՈՐՁԻՑ ՉՄԵՐԺԵՑ ՊԵԿ-ԻՆ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԻՆ ՈՒ ՆՐԱ ՄՏԵՐԻՄԻՆ

Դեռ անցած տարվա օգոստոսին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր իր կանխատեսումը՝ կապված իր և աներոջ՝ Սերժ Սարգսյանի կալանավորման հետ: Նա մեղադրվում էր ՊԵԿ քննչական վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործով: Նրա կալանավորման մասով 3 անգամ ՊԵԿ-ը միջնորդել էր դատարան կալանք կիրառելու հարցով և մերժվել: Օրերս դատարանը չմերժեց ՊԵԿ-ի 4-րդ մինորդության փորձը և բավարարեց այն:

Այս առնչությամբ ՊԵԿ-ը պաշտոնապես հայտնում է, որ << 03.09.2020թ.-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Մ.Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը փոփոխելու և լրացնելու մասին, ու նույն օրը Մ.Մինասյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով, 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ), որից հետո մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նոր միջնորդություն է ներկայացվել դատարան, ինչը բավարարվել է դատարանի 22.09.2020թ.-ի որոշմամբ>>: Ի հավելումն նշվում է, որ որոշակի արարքներ Մ.Մինասյանը կատարել է իր մտերիմ անձանցից Լեոնիդ Էդուարդի Արևշատյանի օժանդակությամբ, ով հանդիսացել է Մ.Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավարն ու դրանց գործունեության կոորդինատորը: Քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-310-րդ հոդվածով, 38-310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314.3-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը նույնպես բավարարվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով>>։