ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
,,Իմ քայլի,, ու ԲՀԿ-ի առճակատումը
26.09.2020 21:53

     ՔԱՂԱՔԱԿԱՆ   

Երբ Ծառուկյանը 2019թ. վարչապետին հրավիրել էր հարսանիքի, արդեն կար իրավական գործընթաց

Դեռ անցած տարի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հյուրընկալումը կարծիք ստեղծեց, թե միմյանց հետ համերաշխ են, թեպետ արդեն իսկ ծավալվում էր իրավական գործընթաց, որի արդյունքում մեղադրվեցին Ծառուկյանի նախկին թիկնապահը՝ պատգամավոր դարձած, հետո նաև <<Մուլտի գրուպ>> կոնցեռնի ղեկավար Առուստամյանը:

Ինչու՞ էր պարտադիր ԱԺ ընդդիմադիր ուժ ներկայացող ԲՀԿ-ի առաջնորդ Ծառուկյանի համար հարսանիքի հրավիրել վարչապետին, որի քաղաքական կուրսը մերժելի է իր համար այնքան, որ վեր է աճել ողջ կառավարության հրաժարականի պահանջի: Մյուս կողմից՝ հարց է ծագում, թե ինչու՞ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարսանիքի հյուրընկալվել Ծառուկյանների ընտանիքում, եթե ունի այն կարծիքը, որը գրառել էր իր սոցցանցային էջում՝ հիշատակելով Ծառուկյանին առնչվող 40-ամյա բռնաբարության քրգործը, մեղադրանք պարունակող դրվագներով, որն ավելի վաղ ԲՀԿ-ականները փորձել էին հերքել բեկանված մի ակտի մասնակի տարածմամբ:

Վերջերս Փաշինյանն, ի աջակցություն ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, կրկնել էր նախօրեին նրա հնչեցրած ակնարկը…<<Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի <<ազգանպաստ>> գործունեություն…>>: Դրանից հետո Գագիկ Ծառուկյանը սոցցանցային մակարդակում գրառում էր արել՝ նշելով. <<Հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունեն զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը>>…: 

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթում