ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԸ ՉԸՆՏՐՎԵՑ ՍԴ ՆԱԽԱԳԱՀ
26.09.2020 21:30

      ԻՐԱՎԱԿԱՆ     

ՍԴ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ ՄՈՒՏՔՈՎ ՆԻԿՈԼԸ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄ Է ՍԵՐԺԻ <<ՕԴԻՈԶ>> ՔԱՅԼԵՐԸ

2 օր Սահմանադրական դատարանն (ՍԴ) ընդամենը քննարկելով նախագահի ընտրության նիստի դռնբաց կամ դռնփակ անցկացումն, ըստ երևույթին, դատավորների մեծամասնության կամոք նախընտրեց մամուլի և հասարակության առջև փակ գործելաոճը: 3-րդ օրվա քննարկումներից հետո, առկա քննադատություններն անկարող լինելով շրջանցել, որոշեց չընտրել առաջադրված միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանին՝ որպես ՍԴ նախագահ: Նշենք, որ նա հանդիսացել է  Վճռաբեկ դատարանի նախագահ, որը հանրահայտ է բազմաթիվ բողոքներ ու դիմումներ վարույթ ընդունելը մերժելու և քննության չառնելու որոշումներով, որոնցով արգելափակվել է բազմաթիվ անձանց արդար դատաքննության իրավունքի իրացումը: Այս պրակտիկան եղել է Սերժի օրոք, որի հրամանագրով Խունդկարյանը պաշտոնավարում էր Վճռաբեկ դատարանում, ապա շարունակվել Նիկոլի օրոք: Հիմա էլ  Խունդկարյանին ԱԺ-ից ընտրել են՝ որպես ՍԴ դատավոր: Նրա մուտքը ՍԴ՝ ի հաշիվ բացառապես իշխող ուժի գլխաքանակով քվեարդյունքի՝ փաստացի դիմազերծում է Նիկոլի ձգտումը՝ վերարտադրելու Սերժի <<օդիոզ>> /խորշելի/ քայլերը, որոնց արդյունքում դատաիրավական ոլորտում զարգացել է խոր հետընթաց:
ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն անհրաժեշտ թվով ձայներ չի հավաքել բարձր դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու համար, լրագրողներին տեղեկացրել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:  Ավելի ուշ մամուլում շրջանառվեցին լուրեր, որ Խունդկարյանը ստացել է երկու կողմ, որից մեկը, ենթադրելի է, որ ինքն է եղել: ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը չի մասնակցել քվեարկությանը: Վահե Գրիգորյանն ասել էր, թե իր կարծիքով բարձր դատարանը նոր թեկնածուի կարիք ունի:
Այսպիսով, Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության գործընթացը վերսկսվում է, և պետք է կազմակերպվեն ՍԴ նախագահի նոր ընտրություններ: Երկուշաբթի ժամը 11-ին կքննարկվի փոխնախագահի ընտրության հարցը, որին եռօրյա քննարկումներից հետո չեն հասցրել անդրադառնալ:
Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթում