ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ-29, ,,ԳՈՐԾԸՆԹԱՑ,, ԱՆԿԱԽ ԹԵՐԹԻ 14-ԱՄՅԱԿ
21.09.2020 16:26

     ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ     

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆԱՀԱՆՋՈՒՄ, ԵՐԲ ԿԱ ՊԱՅՔԱՐՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴ

      1991թ. սեպտեմբերի 21-ի պատմական հանրաքվեն, դառնալով Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության գործընթացի հիմքը, հորիզոն բացեց ժողովրդավարական արժեքների տարածման, որոնք կարիք ունեին տեղայնացվելու՝ հիմք ընդունելով կայուն ու անփոփոխելի ազգային արժեքները: Վայրիվերումներով զուգորդված այս գործընթացը՝ կախված այն առաջնորդող քաղաքական ղեկավարների իրավագիտակցության, համագործակցության և թողտվության շրջանակից, տարբեր ընկալումներ հարուցեց հասարակության շրջանում: Իրավատեր լինելով իր ինքնությունը պահպանող արժեքներին, որոնք չեն հակասում ժողովրդավարական հիմնական արժեքներին, ժողովուրդն այսօր էլ պայքարում է՝ հանուն լավ ապագայի, որի առանցքում աճող սերունդն է, հանուն լավ կառավարման ու բարեկեցության, խաղաղության, որին արժանի է:

   Շնորհավորելով ՀՀ բոլոր քաղաքացիներին տոնի առթիվ՝ մաղթե՛նք աննահանջ ժողովրդավարություն, ամուր առողջություն, հայոց սահմաններին անառիկություն, խաղաղություն: Անկախության տոնը կրկնակի խորհուրդ ունի նաև <<Գործընթաց>> անկախ թերթի համար, որն իր առաջին համարը թողարկել է 14 տարի առաջ սեպտեմբերի 21-ին: Ուրախ ենք տեղեկացնել, որ աճել է մեր թերթի բաժանորդների թիվն՝ ի նպաստ Հայաստանում անկախ մամուլի կայացման, որի համար շնորհակալ ենք մեր բոլոր ընթերցողներին:

    <<ԳՈՐԾԸՆԹԱՑ>> ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ