ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀՀ-Ն՝ Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՂՐԻՄԸ ՀԱՆՁՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Տևական ժամանակ է, ինչ ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը բաղձալի ցանկություն ունի՝ տեսնել Ադրբեջանի տարածքներն ընդլայնված: Միայն թե Լավրովը <<շաբաշ>> ուզում է անել ոչ թե սեփական հայրենիքի՝ ՌԴ-ի հաշվին, այլ դարավոր հայկական հողերի հաշվին, որոնք մասամբ ազատագրվեցին քոչվոր ադրբեջանցիներից 1990-ականներին՝ Ազատամարտի արդյունքում: …ՌԴ ԱԳ նախարարը շտապում է ապահով ծերության, և դժվար թե Ադրբեջանը ժլատ գտնվի, չէ՞ որ ինքը՝ Լավրովը, ջանք չի խնայում զարգացնելու <<շրջաններ հանձնելու>> թեման, որը նրա պատկերացմամբ պիտի կայանա՝ հօգուտ Ադրբեջանի, մինչդեռ հենց վերջինս է օկուպացրել արցախապատկան հողերի մի մասը, որոնք վաղ թե ուշ ենթակա են վերադարձման: Այս առումով Արցախի ԱԳՆ-ն դեռ մինչ հուլիսյան բախումները տարածել էր հայտարարություն, որում հրապարակված ճշմարտությունը խուճապի էր մատնել Ալիևին, որն անփույթ ու անհաշվարկ բախումների գնաց ՀՀ Տավուշի մարզի հետ սահմանին՝ կրելով զգալի կորուստներ:
Սա է իրականությունը, որն ադեկվատ չգնահատեց Լավրովը՝ նախընտրելով կողմնակալ կարծիք հայտնել, թե իբր Ադրբեջանն անհանգստացել է իր էներգետիկ խողովակաշարերի տարածքում ծավալված բախումներից, այնինչ հրադ
ադարի սահմանային խախտումները դրսևորվում են բնակավայրերին մոտ տարածքում, ուր մարդկային կյանքերն ավելի թանկ են, քան էներգետիկ խողովակաշարերի հնարավոր նյութական կորուստը: Ի վերջո, ՌԴ ԱԳ նախարարն անտեղյակ չէր, որ հենց վերջերս ՀՀ հարավային սահմանագոտում տեղի ունեցան թուրք-ադրբեջանական լայնածավալ, հերթական զորավարժությունները՝ հայկական բնակավայրերի համար ստեղծելով վտանգներ, որոնք մտահոգիչ էին և լարվածություն հարուցող, սակայն Հայաստանը չդիմեց բախումների:
Հետևապես նախքան կարծիք հայտնելն, առավել ևս <<շրջաններ հանձնելու>> հորդոր-խորհուրդ ուղղելն արժե, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն առնվազն հարգի այն փաստը, որ Հայաստանը չի հորդորում, որ ՌԴ-ն Ղրիմը վերադարձնի Ուկրաինային: Մինչդեռ Թուրքիան՝ ի դեմս Էրդողանի և իր ԱԳ նախարարության ժամանակին հայտարարություն է տարածել 2014-ի մարտի 16-ին անցկացրած հանրաքվեի առիթով, որի արդյունքում Ուկրաինայից Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը միացվեց Ռուսաստանի Դաշնությանը: Ըստ Թուրքիայի՝<<ոչ լեգիտիմ հանրաքվեի արդյունքներով Ռուսաստանի կողմից իրականացված ուկրաինական Ղրիմի Ինքնավար Հանրապետության ապօրինի բռնակցումը Թուրքիան և միջազգային հանրությունը չեն ճանաչում>>: Իհարկե, նշված օրինակները համեմատելի չեն առնվազն այն պատճառով, որ ի տարբերություն Ղրիմի՝ Արցախը կայացած պետություն է՝ բազում առավելություններով, որոնք անգամ չունեն զարգացած շատ երկրներ, սակայն Լավրովի հուշերը կարող են թարմացնել և օգնել առավել օբյեկտիվ հորդորներ ուղղելու, դիցուք, որ Ադրբեջանն Արցախի Հանրապետությանը վերադարձնի հայկական բնօրրան հանդիսացող շրջանները:
Լավրովը, սակայն, Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո նշել է հետևյալը. <<Մենք, ցավոք սրտի, տեսել ենք բանակցողների կազմը փոխելու փորձեր, ինչը համանախագահների համար անընդունելի է>>: Նա հավելել է, որ հուլիսյան սրացումից հետո ավելի ինտենսիվ բանակցությունները <<չէին խանգարի>>, բայց դրա համար անհրաժեշտ է ստեղծել <<համապատասխան մթնոլորտ>>:
Այս առումով չէր խանգարի, հակառակը՝ կօգներ Լավրովին և նրա ադրբեջանցի նորաթուխ պաշտոնակցին, եթե վերընթերցեին բանակցությունների պատմությունը և կհայտնաբերեին, որ սկզբնապես դրանց մասնակցել է նաև Արցախը՝ որպես կողմ: Ավելի ուշ բանակցությունից դուրս է մղվել, ինչը դանդաղեցրել և տարօրինակ է դարձրել հակամարտության կարգավորման գործընթացը՝ կտրված իրական փաստերից: Արդյունքում ոչ միայն Լավրովն, այլև Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, որի ոչ ֆորմալ կապերն Ալիևի կնոջ՝ Մեհրիբանի հետ առիթ էին դարձել սկանդալային հրապարակումների, խոսում էր Արցախի Հանրապետության հաշվին Ադրբեջանին շրջաններ հանձնելու մասին: Արժե փոխադարձել հորդորները, եթե <<շաբաշ>> են ուզում անել Ադրբեջանին, դա անեն ՌԴ-ի և Բելառուսի հաշվին, եթե իհարկե, Մեհրիբանի ընկեր Լուկաշենկոն կարողանա հաղթահարել հետընտրական աննախադեպ ցասումն՝ իր հեռացումը պահանջող ժողովրդի, որին ձանձրացրել է շուրջ քառորդ դար, աթոռակռիվը վերածել կյանք ու մահու կռվի՝ օգտագործելով նաև ուժային կառույցներին:
Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթում