ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԻՑ ,,ՌԵԳԻՈՆ,-Ը ԵՄ-ի, ՆԱՏՕ-յի, ,,Սորոսի,, գրասենյա՞կ
02.09.2020 14:54

       ՔԱՂԱՔԱԿԱՆ                     Ի՞ՆՉ ԷԻՆ ԱՆՈՒՄ ՀՀ ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿ ԼԵՆԱՆ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ՀԱՅՐԸ, ԿԳՄՍՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ, ՀԽ ՆԱԽԱԳԱՀԸ

Եթե պատահաբար որոշեք բացել Հայաստանում գործող <<Ռեգիոն>> հետազոտական կենտրոնի պաշտոնական կայքի www.regioncenter.info/hy/our-donors հղումը, տպավորություն կունենաք, թե Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, իսկ նշյալ ՀԿ-ն էլ, կարծես, ԵՄ-ի, ՆԱՏՕ-յի, <<Սորոսի>> համալիր գրասենյակն է: Նշված հղումը Ձեր առջև կբացի <<Ռեգիոնի>> գործընկերների և դոնորների ցանկը, որը սկսվում է ադրբեջանական և վրացական ՀԿ-ներով, իսկ գործընկեր լրատվական աղբյուրների թվում են ադրբեջանական ԶԼՄ-ներ, հայկական աղբյուրների թվում նշված են՝ <<Հետք>>-ը, 1in.am-ը, Պանորաման, Արմինֆոն, news.am-ը, yerkir.am-ը և այլն: <<Ռեգիոնի>> դոնորների թվում նշված են ՆԱՏՕ-յի շտաբ-գրասենյակը, Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստանը /Սորոսի հիմնադրամ/, Եվրոպական Միությունը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Հայաստանում, ԵԽ պատվիրակությունը Հայաստանում և այլն: Այս կենտրոնը, որքան էլ զարմանալի է, իր գործունեությունը փուլ առ փուլ զարգացրել է սկսած 2001թ.-ից, երբ ՀՀ նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը, ապա շարունակել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, հիմա էլ՝ ՀՀ նախագահ, նախկինում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք, որի թողտվությամբ գործադիր և օրենսդիր բարձաստիճան պաշտոններ ներգրավվեցին զգալի թվով <<սորոսականներ>>: 

Ոչ պակաս ուշագրավ է <<Ռեգիոն>> կենտրոնի անձնակազմն՝ ի դեմս տնօրեն Լաուրա Բաղդասարյանի, որը ծնունդով Վրաստանից է՝ Թբիլիսիից: Նա միաժամանակ թղթակցում է <<Հետք>>-ում, որն ըստ պաշտոնական կայքի՝ գործում է ԱՄՆ կառավարության ֆինանսավորած գործակալության միջոցով, <<Սորոսի հիմնադրամի>> աջակցությամբ, հիմնվել է <<Հետաքննող լրագրողներ>> կոչվող ՀԿ-ի կողմից: <<Հետք>>-ում Լաուրայի հոդվածների թվում էր 2017թ.-ի հունվարին հրապարակված հարցազրույցը՝ նույն <<Ռեգիոն՚>>կենտրոնի փորձագետների ցանկում նշված Թոմաս դե Վաալի հետ /Կարնեգիի Հանուն միջազգային խաղաղության հիմնադրամի ավագ գիտաշխատող (ԱՄՆ)/: Հոդվածը վերնագրված է՝ <<Բաքվի պլատֆորմով առաջարկում են վերադառնալ 1988թ. ելման դիրքեր>>: Դրանում լրագրող Լաուրա Բաղդասարյանն իր հարցերից մեկում, հղում անելով ադրբեջանական աղբյուրի, մեջբերում է այն պնդումը, որ Թոմաս դե Վաալը ողջունում է <<Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պլատֆորմ>>-ի հիմնական դրույթները, որն այլ կերպ անվանում են <<Բաքվի պլատֆորմ>>:

<<Ռեգիոնի>> կազմում նշված փորձագետների և լրագրողների միջև, ըստ պաշտոնական աղբյուրի, կայանում է ինֆորմացիայի լայն փոխանակում: Կենտրոնի անձնակազմում, ըստ պաշտոնական կայքի, ներկայում էլ նշված է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ որպես լրագրող, որից հարց է ծագում, թե իրականում քանի՞ տեղ է նա աշխատում՝ ի հակասություն օրենսդրական արգելքի: Ըստ նույն կայքի՝ սկզբնապես <<Ռեգիոնը>> գործել է՝ որպես <<Հետաքննող լրագրողներ>> ՀԿ-ի կառույց, ապա 2008թ.-ից՝ որպես առանձին ՀԿ: Լենա Նազարյանը ևս աշխատել է <<Հետք>>-ում, իսկ թե ի՞նչ է տվել ադրբեջանական ՀԿ-ների հետ գործակցող <<Ռեգիոն>>-ում աշխատելը ներկայիս ՀՀ ԱԺ փոխնախագահին, միայն ինքը չէ, որ գիտի:

<<Ռեգիոնի>> կայքի փորձագետների բաժնում մի հսկայական ցանկ է զետեղված, որում թուրք, ամերիկացի, ռուս, հայ, վրացի և այլ ազգության ամենատարբեր գործիչներ են մեկտեղված: Թե ո՞վ և ինչպե՞ս է նրանց հավաքագրել, թերևս, բխում է կենտրոնի նպատակ-գործառույթներից, ըստ այդմ՝ նրանք մասնակցել են ինֆորմացիայի լայն փոխանակմանն, այդ թվում՝ ադրբեջանական ՀԿ-ների հետ: Պարզվում է, մեր անվտանգային և ինտեգրման հարցերը կարելի էր քննարկել թուրք մասնագետների հետ: Այս առումով անակնկալ չէր փորձագետների ցանկում տեսնել ներկայիս ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին, որը դես ու դեն փորձում է համոզել, թե որքա՞ն կարևոր է առարկայական աղմկահարույց չափորոշիչներն ամեն գնով ընդունելն՝ ի հակադրություն հայ մտավորականության, ուսուցչական և ծնողական հանրույթի օբյեկտիվ մտահոգությունների և տիրապետող բացասական կարծիքների, որոնք պատրաստ են ազգային արժեհամակարգի իրազեկման անվճար դասընթացներ իրականացնել բոլոր <<սորոսական>> պաշտոնյաների հետ՝ ի տարբերություն այն ՀԿ-ների, որոնք ծրագրեր են իրականացնում ԵՄ, ԱՄՆ կառավարության, ՆԱՏՕ-յի վճարած նպատակային գումարների հաշվին:

Անդրադառնալով ադրբեջանական ՀԿ-ների գործընկեր <<Ռեգիոն>> հետազոտական կենտրոնի փորձագետների ուշագրավ ցանկին, նշենք, որ նրանց թվում է նաև ներկայիս ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հայրը՝ Կարապետ Ռուբինյանը՝ որպես ԱԺ նախկին փոխնախագահ: Որդին էլ ԱԺ-ում ոչ պատահականորեն ընտրել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի նախագահն է: Հընթացս նա քննադատվել է հակառուսական որակված բացահայտ քայլերի համար, ինչն աղմկոտ քննարկումների առիթ էր դարձել: Հակառուսական նյութերը պարբերաբար ուղեկիցն են <<Ռեգիոնի>>, եթե հիմք ընդունենք նրանց պաշտոնական հրապարակումները, որոնցից մեկով, օրինակ, ԱՄՆ դրոշի ներքո նյութ է հրապարակված, թե ինչպիսի՞ն է Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի կերպարը մեր երկրում, սոցհարցումներ են արվում, որոնք կարող են շոշափել նաև անվտանգային անթույլատրելի հարցադրումներ:

…Ներկայիս իշխանությունը, կարծես, կաշկանդված է <<սորոսական>> ՀԿ-ի <<բեսպրեդելն>> օրենքի սահմաններ բերելու գործում: Ներկայիս բարձրաստիճանների մի մասն, ինչպես բխում է կենսագրերից, նախկինում <<սնվել>> են օտարերկրյա ՀԿ-ներից, այդ թվում՝ <<Սորոսի>>: Ներկայիս Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ևս դուրս չի մնացել ադրբեջանական ՀԿ-ների հետ գործակցող <<Ռեգիոն>>-ի փորձագետների ցանկից: Թե ի՞նչ է արել Սաֆարյանը, որքա՞ն է վարձատրվել և արդյո՞ք ներկայիս Հանրային խորհուրդը չի օգտագործվի թշնամական երկրի կազմակերպությունների հետ <<Ռեգիոնի>> միջոցով ինֆորմացիայի լայն փոխանակման համար, բացահայտման կարիք ունեն:

Եվ սա պետական իրավասու օղակի՝ ԱԱԾ-ի գործն է: Ի վերջո, պետք է պարզվի, թե ԱՄՆ-ը քանի՞ դեսպանատուն ունի Հայաստանում, եթե հաշվի առնենք, որ զգալի թվով ՀԿ-ներ ՀՀ-ում ֆինանսավորվում և գործում են ամերիկյան իշխանության միջոցներով, ծրագրերով ու շահերով: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն իրենց քաղաքականությունը մեր երկրում իրականացնում են ոչ միայն իրավասու օղակների, այլև արտաքուստ և ձևականորեն ոչ պաշտոնական, բայց իրականում իրենց պաշտոնական ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ների միջոցով, ինչը պահանջում է դրանք առնվազն անվանափոխել՝ կոչելով <<օտարերկրյա գործակալություններ>>:

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթում