ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
2020/2021թթ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
02.09.2020 14:38

      ԿՐԹԱԿԱՆ             ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ՈՒ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 

Սերունդների միտքն ու հոգին կրթելու, հարստացնելու, ավելի հզոր, ստեղծարար ու նախաձեռնող անհատի կերտման ճանապարհին միշտ և բոլոր ժամանակներում կարևորվել է գիտելիքի ուժը: Համակողմանի իմացությամբ ուսյալ սերունդն է ապագայի շարժիչ ուժը, որ պատիվ կբերի պետությանն ու կնպաստի նրա զարգացմանը: <<Գործընթաց>> թերթի խմբագրակազմը շնորհավորում է Հայաստանի ու Արցախի կրթության ու լուսավորության մշակներին, կրթուսուցման նվիրյալներին, աշակերտներին, ուսանողներին, ծնողներին և բոլոր նրանց ում համար գիտելիքը հարստություն է և հզորություն՝ մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում: Ցանկա՛նք, որ 2020/2021թթ. նոր ուսումնական տարում կրթանպաստ բոլոր սպասումներն արդարանան, արդյունքները լինեն առատ, ձեռքբերումներն՝ անսպառ: Շնորհավո՛ր Գիտելիքի, գրի ու դպրության տոն:

<<Գործընթաց>> թերթի խմբագրակազմ