ԻՐԱՎԱԿԱՆ Վարչապետ Ն. Փաշինյանը շրջանցել է Գորիսը՝ Սյունիքի մարզ հերթական այցին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օգոստոսի 28-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Գորիս քաղաքի բնակչուհի, 61-ամյա Կարինե Ղ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գորիս քաղաքում քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծեծի է ենթարկել իր որդուն՝ 32-ամյա Արթուր Գյուրջյանին, ում պատճառվել է մարմնական վնասվածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կարինե Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ քաղաքապետի կողմից ծեծի պատճառը եղել է Գորիս քաղաքի Մարքսի փողոցում ավտոմեքենան վարելու շուրջ ծագած վիճաբանությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն, որտեղից էլ հետաքննություն և նյութեր նախապատրաստելու համար այն փոխանցվել է ոստիկանության Գորիսի բաժին: Մանրամասները սկզբնաղբյուրում https://shamshyan.com/hy/article/2020/08/29/1163400/
Հ.Գ. Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Սյունիքի մարզ՝ Սիսիանի շրջան, հերթական այցից հետո Արցախ՝ Ստեփանակերտ է ուղևորվել՝ շրջանցելով Գորիսը, որին հարող միջպետական մայրուղուց Ստեփանակերտը շատ մոտ է: