ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Նոր օրենսդրական փաթեթի արդյունքում արտակարգ դրությունը չի երկարաձգվի
27.08.2020 19:34

      ԳՈՐԾԱԴԻՐ          Չեն կիրառվի տնտեսական գործունեության արգելման դեպքերը, վիճահարույց այլ սահմանափակումներ… 

Այսօր՝ օգոստոսի 27-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ժամանակ հավանություն է տրվել օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթի, որը համապատասխան ժամկետում Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում Հայաստանում մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումները և սահմանափակումները: Ըստ այդմ, մասնավորապես,  առաջարկվում է, որ արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Այն հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային միավորում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում տվյալ տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների գտնվելու վայրում  և կառավարության կողմից՝ ՀՀ ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետերում կամ համաճարակի գոտին երկու կամ ավելի մարզ ներառելու դեպքում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքերում:

Ընդգծվել է, որ  այս ռեժիմն արտակարգ դրության իրավական ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ, սահմանափակման ենթակա իրավունքների պաշտպանության ավելի հստակ մեխանիզմներով: Մասնավորապես, այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի դեպքում բոլոր այն սահմանափակումները, որոնք կիրառվեցին այս ընթացքում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկել առաջարկությունները, վերջնական տեսքի  բերել նախագիծը, որից հետո նոր ներկայացնել ստորագրման, ապա ԱԺ:  

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթում: