ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՕՆԼԱՅՆ <<ԾՈՒՂԱԿ>>,100-ԱՎՈՐ ՏՈՒԺԱԾՆԵՐ, ԴԱՏ, ԱԿՑԻԱՆԵՐ
18.08.2020 20:58

     ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ    

1 ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՎԵԼ Է ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ, ՀԱՎԵԼՅԱԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔԻ ԾԱԽՍԸ ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼ

<<Պահանջատեր դիմորդ>> շարժման մասնակիցները տևական սպասումից հետո՝ չհանդիպելով ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանին՝ նրա հետ հանդիպման իմիտացիա են կազմակերպել՝ տարածելով լուսանկարներ, որոնցում նախարարի տեղում խրտվիլակ է, գլխի փոխարեն՝ դդում։ Բուհ չընդունված դիմորդները տարածել են մի շարք լուսանկարներ և գրառումներ:

Նշենք, որ այս տարվա բուհական ընդունելությունը սկանդալային ավարտ է ունեցել: Թեմայի շուրջ <<Գործընթաց>> թերթի 31.07.20թ. թիվ 283 համարում ավելի վաղ հրապարակվել էր հոդված, համառոտ մեջբերումը՝ ստորև.

<<100-ավոր անչափահաս կամ չափահասության շեմը նոր ոտք դրած երիտասարդներ փորձության շեմին են հայտնվել Էլեկտրոնային կապ նախընտրող <<հեղափոխական>> իշխանության  կամայականության արդյունքում: Նրանց իշխանության գալուն երիտասարդներն աջակից էին եղել դեռ 2018թ.-ին, մեգաֆոներով դպրոց ներխուժած քաղաքական քարոզիչների կողմից դասերի համատարած տապալման շրջանում, նրանց հորդորներով կտրվելով բնականոն դասերից, գետնին նստելով, փողոց փակելով: Այն ժամանակ քաղաքական բեմին, իսկ այժմ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի փափուկ աթոռին ամուր տեղավորված Արայիկ Հարությունյանը դժկամորեն է արձագանքում երիտասարդների իրավացի դժգոհությանը, որ էլեկտրոնային դիմումների արդյունքում՝ պատշաճ ծանուցված չլինելով, չեն զգուշացվել առանցքային կարևորության այնպիսի փոփոխության մասին, որն ունեցել է ճակատագրական հետևանք: Առաջին հայտին գերակայություն տվող կարգը խաթարել է արդար մրցակցության հիմնարար սկզբունքներն, ինչի արդյունքում առավել ցածր միավորներ հավաքած դիմորդները հայտնվել են ուսանողի կարգավիճակում, իսկ բարձր միավորներ հավաքածները խաղից դուրս:

Վերջին պահին որոշվել է ընդամենը մեկ քննությամբ բուհի ընդունելություն կազմակերպել, մինչդեռ տևական ժամանակ դիմորդները պարապել էին մի քանի առարկաներ՝ ծախսելով ավելորդ ջանք ու նյութական միջոցներ: Դրա փոխհատուցման մասին նախարարը չի խոսի, քանի դեռ դիմորդները չեն բարձրաձայնում: Փոխհատուցման պահանջի բացակայությունն էլ հենց նպաստում է հետագայում ևս նման անպատասխանատու որոշումների կայացմանը: Իշխանությունն իրեն ոչ միայն պարտավոր չի համարում փոխհատուցել պատճառած կորուստներն, այլև բյուրոկրատորեն ընտրել է այնպիսի ծանուցման տարբերակ՝ էլեկտրոնային /օնլայն/, որը լրացուցիչ խոչընդոտ առաջադրելով կարգի իրազեկման համար, այն է՝ ինտերնետ, կապի ու տեխնիկական այլ միջոցներ ունենալու պարտադիր պահանջով՝ սահմանափակել է դիմորդի կրթական իրավունքի իրացումը, իսկ նրանց համար, ովքեր ունեն այդ միջոցները լաբիրինթոս է ստեղծվել՝ հետին շարքերում  <<քողարկելով>> սահմանված կարգի առանցքային կետերը, որոնց մասին ոչ թե պետք էր պարզապես իրազեկել, այլ պետք էր զգուշացնել…: Դիմումների առցանց տարբերակը մոլորությամբ խաբկանք է ստեղծել, թե իբր դիմումատուն կարդացել է ծանուցումը, մինչդեռ շատերն այս մեխանիկական ժեստը հասկացել են՝ որպես դիմումի ինքնաշխատ լրացման քայլ: Այսպիսի խաբկանքի ու ծուղակի մեջ են հայտնվել 100-ավոր դիմորդներ:

Դիմորդների բողոքը հասել է դատական փուլ: Միասնական քննություններում բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված դիմորդներից ու նրանց ծնողներից ձևավորվել է <<Պահանջատեր դիմորդ>> նախաձեռնությունը, որի փաստաբանական թիմը երկու հայցադիմում է մուտքագրել Վարչական դատարան։ Ըստ փաստաբան  Ալեքսանդր Կոչուբաևի՝ մի հայցադիմումով  պահանջում են կառավարության որոշումը ճանաչել անվավեր, քանի որ այն եղել է ոչ իրավաչափ։ Երկրորդ հայցի պահանջն է՝ անհատական մակարդակում դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր և ռեաբիլիտացնել նրանց։ Քանի որ խախտված են բազմաթիվ ու տարբեր իրավունքներ, ուստի կազմել ու դատարան են ներկայացրել ամեն դիմորդի համար առանձին պահանջ՝ մոտ 100 դիմորդի համար։ Կմիջնորդեն դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց, ինչը հնարավորություն կտա սեպտեմբերի 1-ին դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ՝ մինչև  վերջնական դատական ակտի կայացումը։

Իրավիճակը թելադրում է իշխանությանը՝ վերանայել թվայնացման միագիծ որոշումները, էլեկտրոնային ռեսուրսների տեխնիկապես սահմանափակ լինելու օբյեկտիվ գործոնները, չստորադասել ծանուցման ինստիտուտի իրավաբանորեն պատշաճ, աշխարհում համընդհանուր ընդունված սկզբունքները՝ հիմնված անձանց իրավունքների իրացման արդյունավետ մեխանիզմների վրա, որը տվյալ դեպքում ապահոված չի եղել:

Այս ընթացքում ԵՊՀ խոսնակը հիշեցրեց, որ 1991թ.-ին բավարար ստացած, բայց մրցույթը չհաղթահարած բուհերի դիմորդները Կառավարության մոտ նստացույց էին սկսել և ընդունվել վարչապետի /այդ ժամանակ՝ Վազգեն Մանուկյան/ հրամանով, նրանցից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն էր:   Վերջինս չի հերքել այս տեղեկությունը>>:

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթում