ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԳՆԱՃՆ ՈՒ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՍՅԱՆԻ ՇՈՒԿԱՅԻ ՓԱԿՈՒՄԸ
30.07.2020 20:15

     ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ              ՀԵՐԹԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ ՄՆԱՑ

Կառավարության դիմաց այսօր հերթական բողոքի ակցիան անցկացրին Կասյան–Կոմիտաս խաչմերուկում 2011թ.-ից գործած և այս տարվա հունվարից փակված գյումթերքի շուկայի վաճառականները։ Քաղաքապետարանն՝ ի դեմս քաղաքապետ, նախկին կոմիկ դերասան  Հայկ Մարությանի անդրդվելի է իր որոշման մեջ՝ տարիներ ի վեր հանգստյան օրերին գործած գյուղատնտեսական շուկայի փակման հարցում։

Գյուղացիները նշում են, որ որպես այլընտրանք իրենց առաջարկում են Հրազդանի ստադիոնի հարևանությամբ գտնվող տարածքը, սակայն նրանք համաձայն չեն այս տարբերակին: Բողոքի ակցիայի մասնակից Հայկ Բաղդասարյանը նշեց, որ Կառավարության ոչ մի պատճառ հիմնավորված չէ, որովհետև նույն պատճառները, որ թվարկում են, կարող է առաջանալ իրենց առաջարկած մյուս տարածքներում ևս, եթե խնդիրներ կան, պատրաստ են քննարկել ու դրանք վերացնել, եթե դրանք կան:

Նկատենք, որ այս տարի գյուղմթերքի գնաճն աննախադեպ է, և դրա պատճառներից մեկն իշխանության անհեռատես քաղաքականությունն է: Գյուղշուկայի փակումն, ուր գյուղացիներն էին ապրանք վաճառում՝ շուկայականից ցածր գնով, որպես հետևանք՝ նպաստել է գնաճին: Մինչդեռ գյուղմթերքն արդեն փչանում է, շուկայի փակ լինելն իրացման խնդիր է առաջ բերել գյուղացու համար: 

Շուկան փակելու պատճառներից մեկն էլ, ըստ գյուղացիների, այն է, որ հարակից տնտեսվարողները դժգոհում են, թե իրենց մոտ առևտուրը քիչ է. «Գյուղացին  իրավունք չունի՞ երկու օր իր ապրանքը նորմալ իրացնել, թե ճակատին գրած է՝ որ ինքը պետք է ջրի գնով տա»: Կառավարությունն՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անարձագանք թողեց հերթական բողոքի ակցիան, ոստիկանները հորդորեցին տարածքից հեռանալ: Գյուղացիները վրդովվեցին. «Ինչ պիտի անեն, հենա, բերմա՞ն են ենթարկում, թող տանեն, թող գան տուգանեն: Ի՞նչ եմ ծախելու, որ տուգանքը տամ: Հիսուն դրամով ինչքա՞ն պոմիդոր պիտի ծախեմ, որ տուգանքը տամ, բա իմ էրեխուն ի՞նչ տամ: Գիտեն թե գյուղացին հանցագործ է, դիմակն իջեցնում ես՝ շունչ քաշես, գալիս տուգանում են: Շնորհակալություն էս կառավարությունից, որ էսպես է տեր կանգնում գյուղացուն»: Հայկ Բաղդասարյանն ասում է՝ տարվա ընթացքում 700-800 գյուղացի այդ շուկայում իր բերքն էր վաճառում, հիմա այսքան ընտանիք հացի խնդրի առաջ է կանգնած. «Ասում են, իբր էդտեղ /նկատի ունի Կասյանի խաչմերուկում/ մշակութային չգիտեմ ինչ են դարձնելու: Բայց ամբողջ աշխարհում, Գերմանիայում, Ֆրանսիայում, շաբաթ-կիրակի օրերին քաղաքի կենտրոնում գյուղատնտեսական տոնավաճառներ են անում, սա էլ է մշակույթ»:

Բավական չէ  Կառավարությունից արձագանք չկար, ոստիկանները գյուղացիներից մի քանիսին տուգանեցին դիմակը ոչ ճիշտ կրելու համար։

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթում