ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՋԵՐՄՈՒԿՑԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ»-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՏԱՐԱԾՔԻՑ

Ամուլսարում վիճակը շարունակում է լարված մնալ։ Հուլիսի 28-ի առավոտյան ՀՀ Վայոց ձորի ոստիկանությունը երեք բնակչի բերման է ենթարկել բաժին. պատճառաբանությունը նախորդ գիշեր տեղի ունեցած բախումներն են։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին՝ երեկոյան, բախումներ տեղի ունեցան Ամուլսարի հանք տանող երկրորդ պահակակետի մոտ, բնակիչները փորձեցին դուրս հրավիրել 2 օր առաջ հանքի տարածք մտած «Էկո Բիլդինգ» ընկերության 6 ներկայացուցիչներին ապարդյուն բանակցություններից հետո: Բերման ենթարկվեցին Ջերմուկի բնակիչներ, որոնք ավելի ուշ ազատ արձակվեցին: «Էկո Բիլդինգ» ընկերությունը պայմանագիր ունի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ, որպեսզի Ամուլսարի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնեն։ Բնակիչները պահանջում են, որպեսզի «Էկո Բիլդինգ» ընկերության ներկայացուցիչները դուրս գան Ամուլսարի տարածքից: ԷկոԼուր