ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
30.07.2020 00:35

     ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ           ԿՐԹԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ    

ՁԱԽՈՂՎԱԾ ԻՐԱԶԵԿՈՒՄ , ԿԳՄՍՆ ՆԱԽԱՐԱՐԻՑ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋ,   ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԵՐ 100 ԴԻՄՈՐԴԻՑ

      Այս տարի բուհերի ընդունելության գործընթացում դիմումների առցանց լրացման տարբերակն, ինչպես և կանխատեսելի էր, ոչ միայն ապացուցեց իր անարդյունավետ լինելն, այլև ունեցավ աղմկահարույց ճակատագրական հետևանքներ՝ խախտելով արդարության և օբյեկտիվության հիմնարար սկզբունքները…: 

       Ի դեպ, դիմորդները բողոքում են, որ տեղյակ չեն եղել, որ առաջնություն է տրվելու առաջին հայտին, ինչին ի պատասխան ԳԹԿ-ից նշել են, թե առցանց դիմումը ներկայացնելիս ինքնաշխատ պահանջվում է սեղմել հաստատում, որն իբր վկայում է, թե կարդացել են ծանուցումը: Դիմումների առցանց տարբերակն այսպիսի մոլորությամբ խաբկանք է ստեղծում, թե իբր դիմումատուն կարդացել է ծանուցումը, մինչդեռ շատերն այս մեխանիկական ժեստը հասկացել են՝ որպես դիմումի ինքնաշխատ լրացման քայլ: Այսպիսի խաբկանքի ու ծուղակի մեջ են հայտնվել 100-ավոր դիմորդներ: Արդյունքում՝ տարիներ շարունակ վճարովի պարապմունքերով գիտելիքներ հավաքած դիմորդները մի չնչին տեխնիկական պատճառով դուրս են մնացել բուհից՝ ստացած լինելով ավելի բարձր միավորներ, քան բուհ ընդունված որոշ դիմորդներ, որոնք հազիվ են հաղթահարել դրական միավորների շեմը:

ԱԺ-ում պատգամավորները կարծիք են հայտնել, որ պատշաճ չի իրազեկվել ընդունելության քննությունների նոր կարգը, համաձայն որի՝ առաջնահերթությունը տրվում է դիմորդի լրացրած առաջին հայտին, ինչն էլ շփոթության տեղիք է տվել: ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը հուլիսի 22-ին տեղեկացրել էր, որ առկա է 11.000 թափուր տեղ, իսկ դրական միավորներով չընդունված դիմորդները 739-ն են: Նրանց առաջարկվել է մասնակցել ընդունելության երկրորդ փուլին:  Անդրադառնալով առաջին հայտին գերակայություն տալու որոշման ոչ պատշաճ իրազեկման հարցին՝ Կարո Նասիբյանը նշել է, որ դիմորդներն առցանց չէին կարող լրացնել դիմում-հայտն՝ առանց հաստատելու, որ կարդացել են ծանուցումը, որտեղ էլ նշված է եղել գերակայությունն առաջին հայտին տալու մասին տեղեկատվությունը: Թվայնացումից այդքան խոսող իշխանությունը, փաստորեն, աղմկահարույց դժգոհություններից հետո անգամ համառորեն անտեսում է այն փաստը, որ անարդյունավետ է էլեկտրոնային, առցանց տարբերակով աշխատաոճը, անհարմար և անարդյունավետ ո՛չ միայն իրազեկման, այլև դիմումների լրացման համար:

Բողոքը հասել է դատական փուլ: Միասնական քննություններում բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված դիմորդներից ու նրանց ծնողներից ձևավորվել է «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնությունը, որի փաստաբանական թիմը երկու հայցադիմում է մուտքագրել Վարչական դատարան։ Ըստ փաստաբան  Ալեքսանդր Կոչուբաևի՝ մի հայցադիմումով  պահանջում են կառավարության որոշումը ճանաչել անվավեր, քանի որ այն եղել է ոչ իրավաչափ։ Երկրորդ հայցի պահանջն է՝ անհատական մակարդակում դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր և ռեաբիլիտացնել նրանց։ Քանի որ խախտված են բազմաթիվ ու տարբեր իրավունքներ, ուստի կազմել ու դատարան են ներկայացրել ամեն դիմորդի համար առանձին պահանջ՝ մոտ 100 դիմորդի համար։ Կմիջնորդեն դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց, ինչը հնարավորություն կտա սեպտեմբերի 1-ին դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ՝ մինչև  վերջնական դատական ակտի կայացումը։

Հոդվածն ամբողջությամբ՝ ,,Գործընթաց,, թերթում