ԻՐԱՎԱԿԱՆ
Կանխատեսել է փաստաբանը՝ հայտնելով 2-րդ միջնորդությամբ կալանքի ձախողման մասին
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն, ըստ փաստաբան Միհրան Պողոսյանի հաղորդման, մերժել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված դատախազության բողոքը։ Փաստաբանը հավելել է. <<Ակնհայտ է, որ երկրի քաղաքական իշխանությունները չեն կարող հանդուրժել այս վիճակը, և առաջիկա ժամանակահատվածում դատարան կներկայացնեն Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երրորդ միջնորդությունը>>: Ըստ նրա դրանց կնախորդեն մի շարք ռեպորտաժներ։