ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՑԵՂԱՍՊԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԱՀՐՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
29.07.2020 21:00

    ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ         ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ          ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ-ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՆԴՈՐՐ

Ադրբեջանի նախագահ Ալիևը չմարսեց Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների վերաբերյալ ԱՀ ԱԳՆ-ի՝ հրապարակած ճշմարտությունը, որից ուշադրություն շեղելու համար նախ ակնարկներ ուղղեց ՀՀ ներքաղաքական գործընթացներին, ապա հուլիսի առաջին 10-օրյակից հետո, թիկունքում ունենալով ցեղասպան Թուրքիայի սատարումն ու հրահրումն՝ ի դեմս Էրդողանի, որը փաստացի ժառանգորդն է օսմանյան նկրտումների, միասնաբար վերահաստատեցին, որ անզոր են փոխելու իրենց քոչվորականի կերպարը՝ հայրենազրկելու և տիրանալու այլ պետությունների ռեսուրսներին:

Վերհիշելով, որ անցած դարավերջին Արցախի տարածքներն օկուպացրել են պատերազմի արդյունքում, որը հրահրել էին մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Թովուզի միջով անցնող Հայաստանից Արցախ երթևեկող հանրային տրանսպորտի վրա հարձակումներով, որոշել էին կրկնել անցյալը: Եվ պատահական չէ, որ հենց այդ հատվածներում վերսկսեցին իրավիճակի պարբերական սրացումներն՝ ուղեկցված սադրիչ գործողություններով, հայկական դիրքերի ուղղությամբ շարունակական հրետակոծումներով: Հուլիսի 12-ից նրանք հրետակոծեցին ՀՀ Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Կարմիր Աղբյուր, Բերքաբեր գյուղերն ու Բերդ քաղաքը: Հակառակորդի կողմից կիրառվել են ականանետեր, հրետանային, ռեակտիվ հրետանային միջոցներ և տանկեր՝ նյութական վնաս հասցնելով բնակելի տներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: Այս օրերի ընթացքում ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի շուրջ 13 ԱԹՍ, այդ թվում նաև՝ իսրայելական արտադրության ,,Հերմես-900,, հետախուզական անօդաչու թռչող սարքը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:

Հայկական զինված ուժերը թիրախավորել են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները՝ ինքնապաշտպանական մարտերում ոչնչացնելով Տավուշը հրետակոծած ադրբեջանական հենակետերը: Հայկական կողմը գիշերային անձնուրաց մարտերում կորցրեց 4 նվիրյալ մարտիկների՝ ի պատասխան հակառակորդին պատճառելով տասնյակ զոհեր: Հաջորդ օրն ադրբեջանական 100 հոգանոց հարձակումը մերոնք հետ մղեցին առանց զոհերի, որից հետո մի քանի օր ադրբեջանական կողմն իր կորուստներն էր հաշվում և միջդիրքային տարածքից դիակներ դուրս բերում: Համարժեք պատասխանից հետո լարվածությունը որոշակի թուլացել է:

Վերջին օրերին ՊՆ հաղորդագրություններից բխում է, որ թշնամին նենգաբար շարունակում է կրակել նաև հայ-ադրբեջանական սահմանի այլ ուղղություններով ևս, այդ թվում՝ ՀՀ Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես՝ թշնամու կողմից կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է Պարույր Սևակ, Չափնի, Ջիլ, Սոթք, Արտանիշ, Մովսես, Այգեպար, Վազաշեն, Դովեղ, Բարեկամավան, Երասխ, Չիվա, Զանգակատուն բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: ,,Գործընթաց,, թերթի տեղեկությամբ՝ Սյունիքի մարզի Մեղրու շրջանի բնակիչները ևս հաստատում են, որ իրենց բնակավայրերի ուղղությամբ հնչում են կրակոցներ: Հիշեցնենք, ցեղասպան Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ ՀՀ հարավային սահմանագոտում:

Ըստ ՊՆ հաղորդման՝ հակառակորդի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում՝,,Անվախ,, դիրքի ուղղությամբ ձեռնարկված անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով, պահպանում են զսպվածություն և արձագանքում միայն հայկական դիրքերը թիրախավորող կրակին…:

Հոդվածն ամբողջությամբ ,,Գործընթաց,, թերթի 22.07.20թ. թիվ 282 համարում