ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԱՐՑԵՐ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
24.07.2020 15:54

     ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ        ՄԵԴԻԱԴԱՇՏ     

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՍՈՑՑԱՆՑԵՐԻ, ԻՔՄ ՀԿ-Ի <<ԲԵՍՊՐԵԴԵԼԻ>> ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՄ ԱՐՇԱՎԻ ՇՈՒՐՋ

Հանրային խնդիրների խոսափող ԶԼՄ-ների դեմ արշավը հաճախ ուղեկցվում է թացը չորի հետ խառնելու անփույթ գործելաոճով: Փաստացի, հայկական լրատվադաշտի մի մասն ավանդական ԶԼՄ-ներն են /մամուլ, հեռուստատեսություն, ռադիո/, որոնք պետականորեն գրանցված են, մինչդեռ առցանց տիրույթում կան կայքեր, որոնք չհանդիսանալով ավանդական ԶԼՄ-ների պաշտոնական աղբյուրներ գործում են որպես ԶԼՄ՝ տարատեսակ ֆինանսավորումներով, այդ թվում՝ օտարերկրյա ֆինանսավորմամբ ՀԿ-ների կամ այլ սուբյեկտների միջոցներով՝ չունենալով պետական գրանցում՝  առանց լրատվական գործունեության տեսակի ամրագրման: Եվ փոխանակ կառավարությունն իրավակարգավորման բերի ոչ ավանդական ԶԼՄ-ներին, ինչպես ընդունված է առաջադեմ երկրներում,   նախաձեռնել  է  ԶԼՄ-ների իրական սեփականատերերի, այսպես կոչված,<<բացահայտման>>  գործընթաց՝, որի առնչությամբ <<Գործընթաց>> թերթը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական գրությամբ  ուղղել է հետևյալ հարցերը, որոնք հրապարակում ենք ստորև՝ ամբողջությամբ.

<<1. Ձեր կողմից հաճախ, որպես առաջնային լրատվական աղբյուր պրոպագանդվող, օգտատերերի  էջերում  Արցախն  իբրև  Ադրբեջան  տեղորոշող, Հայաստանի  համար  անկառավարելի օտարերկրյա  աղբյուրներից  ֆինանսավորվող  Ֆեյսբուքի  սեփականատերերն անհայտ են շատերին: Որքանո՞վ  եք իրազեկ Ֆեյսբուքի  իրական սեփականատերերի ամբողջական ցանկին: Հանրային, պետական  շահերից  ելնելով՝  խնդրում  ենք  բացահայտել  մեր  հանրության  առջև նրանց ամբողջական կազմն՝ ըստ անուն-ազգանունների և ունեցած բաժնեմասերի:

2. Որքա՞ն  հարկ  է վճարել ու վճարում հայաստանյան գովազդային շուկայից ահռելի մասնաբաժին կորզող և ոչ մի հարկային հաշիվ կամ ՀԴՄ չտրամադրող օվշորային Ֆեյսբուքը ՀՀ պետական բյուջե, եթե վճարում է: Արդյո՞ք գնահատել եք ՀՀ պետական շահը՝ նախքան Ձեր իշխանությանը  դեպի  սոցցանցեր  ուղղորդելը,  եթե՝  ոչ,  ի՞նչ  շահերով  եք  առաջնորդվում Ֆեյսբուքի՝ որպես օտարերկրյա մասնավոր կազմակերպության  պրոպագանդայի  հարցում:

3. Ե՞րբ  եք  նախատեսում  իրավակարգավորել  սոցցանցերը  մեր  երկրում՝   պարտավորեցնելով նրանց   սեփականատերերին  ՀՀ  ավանդական ԶԼՄ-ների օրինակով պատասխանատվություն ստանձնել հրապարակումների համար, նաև ՀՀ-ից եկամուտներ ստանալիս հետևել օրենքով պահանջվող Էլեկտրոնային հաշիվների դուրսգրման կամ ՀԴՄ-ների տրամադրման պահանջներին: Քանի դեռ չկա այդ իրավակարգավորումը, լրատվադաշտում և ընդհանուր տնտեսական դաշտում գերիշխում է օրենքի առջև անհավասարությունը, կոպտագույնս խախտվում տնտեսական մրցակցության   պաշտպանության   մասին  օրենսդրությունը. սոցցանցերը գործում են <<բեսպրեդել>>, իսկ տեղական ԶԼՄ-ների համար պարտադիր է օրենքներին հետևելը:

         4. Ի՞նչ հիմքով է ՀՀ կառավարությունը թույլ տվել Հայաստանի համար անկառավարելի, օտարերկրյա  աղբյուրներից  ֆինանսավորվող <<Իրազեկ  քաղաքացիների  միավորում>> ՀԿ-ին ու նրա ծրագրերի համակարգող  Դանիել  Իոաննիսյանին  իրականացնել  քաղաքական  ընտրությունների մշտադիտարկումներ ՀՀ-ում և Արցախում, որի արդյունքում ձևավորվում են երկրի կառավարման մարմինները, ներգրավել ՍԴ-ի, տեղական ԶԼՄ-ների իրական սեփականատերերի <<այսպես կոչված>> բացահայտման գործընթացներում՝ քողարկելով օտարերկրյա հովանավորների իրական նպատակները:

         5. <<Իրազեկ քաղաքացիների միավորում>> ՀԿ-ից դեռևս 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների  շրջանում <<Գործընթաց>> թերթը  հարցում  էր  արել  ՀԿ-ի տարեկան ֆինանսական հաշվետվության հրապարակման մասով, ի պատասխան նշել էին /առկա է ձայնագրություն/, թե  պարտավոր  չեն  Հայաստանում  հրապարակել  հաշվետվություն, քանի որ գրեթե ամբողջությամբ  օտար  աղբյուրներից  են ֆինանսավորվում: Մինչդեռ տեղական ավանդական ԶԼՄ-ներն օրենքի պահանջով թափանցիկ հրապարակում են իրենց տարեկան ֆինանսական հաշվետվություններն՝ ի տես ժողովրդի ու ամենքի:  Ի՞նչ հիմքով  է  առաջնորդվում ՀՀ կառավարությունը՝ վստահելով  գործունեության  մեկնարկից  ի  վեր  հայ  ժողովրդի  առջև  իրեն  հաշվետու չհամարող, իր սեփականատերերի կազմով անհայտ, Հայաստանի համար անկառավարելի ֆինանսական աղբյուրներից  սնվող նշյալ ԻՔՄ ՀԿ-ին, փոխարենը կասկածում հաշվետվություն հրապարակող տեղական  ԶԼՄ-ներին,  որոնց  սեփականատերերի  կազմն  ամրագրված  է  հենց  ՀՀ-ում  պետականորեն գրանցված լրատվական կազմակերպության հիմնարար փաստաթղթերում: Եթե իրազե՞կ եք Ձեր վստահելի  գործընկեր  նշյալ  ԻՔՄ ՀԿ-ի  իրական  սեփականատերերի ցանկին, տրամադրեք, խնդրեմ, այն՝ բաժնեմասերի նշմամբ:

           6. Նախքան ՀՀ-ում գրանցված  ԶԼՄ-ների սեփականատերերին կասկածի առնելն՝ արդյո՞ք ունեցել  եք  փաստեր  պետռեգիստրում  ԶԼՄ-ների  կեղծ  սեփականատերերի  գրանցման  մասով: Քանի՞ նման փաստ է եղել և քանի՞ վարույթ է հարուցվել Ձեզ  ենթակա  վերահսկողական  մարմինների կողմից ՀՀ ԱՆ պետռեգիստրի գործակալությունում կեղծ սեփականատերերի գրանցման փաստերով:

<<Գործընթաց>> թերթի սույն հարցաշարն օրեր առաջ ՀՀ կառավարությում գրանցվել և ընթացք է ստացել:

Սույն նյութը հրապարակվել  է <<Գործընթաց>> թերթի 22.07.2020թ. թիվ 282 համարում: