ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ
ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԱԽՏԱՀԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

Արտակարգ ռեժիմի 5-րդ շրջափուլը երկու շաբաթից կավարտվի: Այս ընթացքում գրեթե միլիոնի հասնող բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետ, նախկին կոմիկ-դերասան Հայկ Մարությանն օրեցօր ավելի ու ավելի բազմաշերտ շնչադիմակներ է կրում, որոնք արդեն ավելի շատ հակագազ են հիշեցնում:
Մարտյան քամիներին հաջորդեցին ապրիլյան անձրևները, մայիսյան, հունիսյան, նույնիսկ հուլիսյան ամպագորգոռ կարկուտները տեղացին, բայց Հայկ Մարությանն անդրդվելի է: Նրան իր ,,հակագազն,, ապահով պաշտպանում է բոլոր հնարավոր վարակներից:
Ամառվա տոթն է ,,գրոհել,,, երևանցիները խեղդվում են դիմակներով, բայց ջրցան տեխնիկան համառորեն չի օգտագործվում` ախտահանիչ նյութերով փողոցներն ախտահանելու համար: Այս առումով ո'չ հեռավոր Չինաստանն օրինակ եղավ, ո'չ էլ անգամ հարևան Վրաստանը, որն արդեն չունի վարակակիր և պատրաստակամ է օգնության ձեռք մեկնել Հայաստանին…:
Թարմացված հրապարակում՝ ,,Գործընթաց,, թերթի 30.05.2020թ. թիվ 276 համարում տպագրված հոդվածից: