ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի եվ Ադրբեջանի դեսպանների հետ
21.07.2020 19:39

    ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ        ՔԱՂԱՔԱԿԱՆ   

Քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցեր

Ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման՝ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանն աշխատանքային նախաճաշի ձևաչափով կայացել է հանդիպում. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուբյուլօղլուն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցեր, հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակի կայունացման խնդիրներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները: