ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հայ-ադրբեջանական սահմանին՝ հարաբերական անդորր
21.07.2020 17:26

     ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ         ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ       

Երասխ, Չիվա, Զանգակատուն բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակ է վարվել 2 անգամ

Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր: Կրակի դադարեցման ռեժիմը հակառակորդը խախտել է 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 183 կրակոց:

Սոթք, Արտանիշ բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը խախտվել է 2 անգամ։ Մովսես, Այգեպար, Վազաշեն, Դովեղ, Բարեկամավան բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակ է վարվել 9 անգամ։ Երասխ, Չիվա, Զանգակատուն բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ կրակ է վարվել 2 անգամ։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով, պահպանում են զսպվածություն և արձագանքում միայն հայկական դիրքերը թիրախավորող կրակին։