ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԼԻԵՎՆ ԱՆԶՈՐ Է ՇՐՋԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
14.07.2020 20:28

     ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ     ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ 

ՆԱ <<ՓՈԹՈՐԿՎԵԼ>> Է ՀԱՅԿԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀ ԱԳՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Հունիսի 12-ին Արցախի ԱԳՆ-ի կողմից ի լուր աշխարհի հրապարակված այն ճշմարտությունը, որ Արցախի Շահումյանի շրջանը, Մարտակերտի, Մարտունու շրջանների մի մասն ադրբեջանական օկուպացիայի ներքո են, <<խոցել>> է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խաղաքարտերը՝ շարունակաբար հիմարացնելու տարբեր երկրների մոլորյալ ղեկավարներին, ովքեր անտեղյակ են կամ ձևացնում են, թե անտեղյակ են իրական փաստերից: Ալիևը հատկապես ծանր է տարել, որ ճշմարտությունը պաշտոնապես հրապարակվել է Արցախի Հանրապետության արտգործնախարարության կողմից՝ որպես պաշտոնական հաղորդագրություն, որը բովանդակում է մանրամասն նկարագրություն, թե ինչպես են ադրբեջանական զինված կազմավորումները՝ նախկին խորհրդային բանակի 23-րդ դիվիզիայի աջակցությամբ լայնամասշտաբ գրոհ ծավալել Արցախի Հանրապետության դեմ ու թե ինչպես է հայկական կողմը դիմակայել իրեն բազմակի գերազանցող զինուժին՝ բռնազավթումից փրկելով հայկական հողերի զգալի մասը:

Այս ամենը Հեյդարի որդի Ալիևի համար նորություն չէ, բայց նրան հակացուցված է վերհիշել այդ  ճշմարտությունը, քանի որ նա ամեն անգամ վերապրում է հյուծախտ առնվազն 2 փաստից. 1/Հայկական կողմը հաղթել է ադրբեջանախորհրդային զինուժին, հետևապես՝ անիմաստ է շարունակ սպառազինվելը և դրա համար ահռելի գումարներ վատնելը, հատկապես՝ նավթի կտրուկ ու տևական գնանկման պայմաններում, որից Ադրբեջանը ծանր հետևանքներ ունի: 2/ 20-րդ դարում քաղաքական քարտեզին հայտնված Ադրբեջանը բռնազավթել է 1000-ամյակներ ի վեր հայկական այն հողատարածքները, որոնք Արցախի հանրապետության ԱԳՆ-ն թվարկել է պաշտոնական հաղորդագրության մեջ: Ադրբեջանական օկուպացիայի փաստի հիմքով ԱՀ ԱԳՆ-ն շեշտադրում է իր  տարածքային ամբողջականության վերականգնման պահանջը: 

Անզոր լինելով գլխիվայր շրջել վերոնշյալ իրական փաստերն՝ Ալիևն իր հերթական զառանցանքն է արտահայտել վերջին ելույթում՝ փորձելով հակազդել Արցախից ստացած դիպուկ հարվածին՝ ակնարկներ ուղղելով ներհայաստանյան գործընթացներին: Ցավոք, Հայաստանից նրան արձագանքեցին ընդդիմություն-իշխանություն բանավեճով՝ զուգորդված փոխադարձ մեղադրանքներով…րոպե առաջ օվշորային, ադրբեջանաթուրքական օգտատերերով լեցուն, մի շարք զարգացած երկրներում արգելված ֆեյսբուքում գրառումներ անելով…: 

Հոդվածն ամբողջությամբ տե՛ս <<Գործընթաց>> թերթի 27.06.2020թ. -ի թիվ 280 համարում: