ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԻՇԽԱՆԱԿԱՆ <<ՀԵԾԵԼԱԶՈՐԸ>> ԽԻՍՏ ՀՐԱՏԱՊ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ
01.07.2020 16:35

բ  ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ         ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ      

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐՆ ՈՒ ՑԱԾՐԱՍՏԻՃԱՆ ՏՆԱՏԵՐԵՐԸ

ՀՀ Ազգային Ժողովում խիստ հրատապ ռեժիմով քննարկվեց և ամբողջությամբ ընդունվեց գույքահարկի բարձրացման նախագիծը...: Ուշագրավ է, որ նոր ԱԺ-ում զգալիորեն ավելի շատ են պաշտոնապես որևէ անշարժ գույք չհայտարարագրած պատգամավորները, որոնք գույքահարկի չափ են որոշում մյուսների՝ համար՝ ինքնին չկրելով այդ որոշման հետևանքները...:Բոլոր դեպքերում անշարժ գույք չունենալը, լինի ԱԺ պատգամավոր, թե՞ կառավարության բարձրաստիճան, բարոյապես իրավազրկում է պաշտոնյային  գույքահարկի չափ որոշելու, քանզի այն բացասական հետևանք է առաջացնելու այլ անձանց համար, այդ թվում՝ ոչ բարձրաստիճան, այլ ցածր եկամուտներ ունեցող:

Բացառված չէ, որ անօթևան բարձրաստիճանները կարող են շահագրգիռ լինել բարձրացնելու գույքահարկը մյուսների համար՝ առաջնորդվելով այն մոտիվացիայով, որ իրենք չունեն կամ չեն հայտարարագրել  անշարժ գույք, հետևապես՝ ինչու՞ պիտի մյուսներն ունենան, որոնք իրենցից ավելի ցածր սոցիալական դիրք ունեն կամ ավելի ցածր եկամուտներ են ստանում: <<Թո՛ղ նրանք վաճառեն իրենց վերջին գույքը>>,-սա է նման պաշտոնյաների կարծիքը, որոնք ոչ մի լումա չունեն բազմաթիվ քաղաքացիների՝ դեռևս խորհրդային տարիներից որպես նվիրատվություն ստացած անշարժ գույքի մեջ:

Այս առումով ոչ միայն վիճահարույց, այլև զավեշտալի է նախագծի հիմքում դրված կարգախոսը՝ <<Հարկել տեսանելի հարստությունը>>, որպես հարստություն դիտարկելով անշարժ գույք ունենալը, մինչդեռ եթե հաշվենք 2018թ. <<հեղափոխությունից>> հետո ԱԺ պատգամավորներին ու կառավարական կաբինետին հատկացված աշխատավարձ-պարգևավճարների ահռելի գումարները՝ կարելի է արձանագրել, որ դրա համեմատ բազմաթիվ անշարժ գույքի օբյեկտներ ոչ միայն հարստություն չեն, այլ մանրադրամ են՝ հարկման ոչ ենթակա:

Արտակարգ ռեժիմի այս պայմաններում, երբ աշխարհում կանխատեսվում են տնտեսական երկարաժամկետ անկումներ, ՀՀ իշխանական <<հեծելազորը>> խիստ հրատապ համարելով առաջիկա տարիներին գույքահարկի բարձրացման նախագիծը, միջնադարյան հարկահավաքների պես որոշել է անխնա <<գրոհել>> ցածրաստիճան տնատերերին՝ հաշվարկելով, թե նրանցից որքա՞ն է հնարավոր կորզել: Երբեմնի <<հեղափոխականները>> նախագծի ընդունման արդյունքում ժողովրդին կտրոհեն 2 բևեռի՝ անօթևանների, այդ թվում՝ բարձրաստիճան, և հարուստների, այդ թվում՝ ցածրաստիճան...:

Տեղեկացնենք, որ նշյալ նախագծի 2-րդ ընթերցման տարբերակը քննարկվել է <<Իմ քայլ>>-ական Բաբկեն Թունյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հունիսի 25-ին և դրական եզրակացություն ստացել: Կառավարության հեղինակած ՙՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին՚ օրենքի վերոնշյալ նախագծով կադաստրային արժեքի հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անցում կկատարեն անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հարկման համակարգին: Հիշեցնենք, այս նախագծի ջատագովն էր նաև ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի փեսա, Կադաստրի նախկին պետ Սարհատ Պետրոսյանը, որը պարբերաբար ելույթներ էր ունենում՝ պնդելով դրա հրատապ ընդունման անհրաժեշտությունը: 

Ըստ նախագծի՝ կսահմանվեն անշարժ գույքի հարկով հարկման նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար` նոր դրույքաչափեր: Կվերացվեն բնակարանների եւ բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ համապատասխանաբար՝ 10 մլն դրամ եւ 7մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ:

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթի 27.06.20թ. թիվ 280 համարում

Հեղինակ՝ Ինարա Դանիելյան