ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԻՆՉՈՒ՞ ԷՐ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ <<ՓԱՇԻՆՅԱՆ-ԾԱՌՈՒԿՅԱՆ>> ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ
15.06.2020 20:27

   ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ       ՔԱՂԱՔԱԿԱՆ     

2018թ.-ԻՆ ԱԺ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԸ ՔՎԵԱՐԿԵԼ ԷԻՆ 1-Ի ՕԳՏԻՆ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած <<Իմ քայլի>> և Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ-ի միջև վերջին շրջանում սրված հարաբերությունների պայմաններում 2018թ. քաղաքական հուշագիրը դարձավ սոսկ հուշաթերթիկ՝ թողնելով հարցականներ, թե ինչու՞ կնքվեց այն, ու՞մ էր ավելի ձեռնտու, ի՞նչ էին փոխադարձ պայմանավորվել, որ հետո խախտվեց և այլն…: Երկկողմ հուշագիրն իմաստազրկվեց այն պահից, երբ ԱԺ մյուս 2 ուժերը՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ևս իրենց ղեկավարության մակարդակով քաղաքական որոշում կայացրին՝ հօգուտ Փաշինյանի վարչապետության: Այսկերպ, ստորագիր, թե՞բանավոր <<հուշագրերով>> Փաշինյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը:

<<Ծառուկյան>> դաշինքը, որ ԱԺ միակ քաղաքական ուժն էր՝ ստորագիր հուշագրով քվեներ տված, պնդում է, որ հուշագիրը կնքել էր՝ ըստ ժողովրդի կամքի…: <<Ծառուկյան>> դաշինքի և ՀՅԴ-ի պատգամավորների մի զգալի մասը 2018թ.-ին շարունակաբար Փաշինյանին բնորոշում էին՝ որպես ժողովրդի թեկնածու, մինչև աշնանը կառավարության կազմից նախ ՀՅԴ-ի դուրսմղումն, ապա 2018թ. ԱԺ ընտրությանը Ծառուկյանի առաջնորդած քաղաքական ուժից ԱԺ անցած պատգամավորների թվի կրճատումը 31-ից 26, այսինքն՝ 5 պատգամավորով: Դրանից հետո էլ 2019թ.-ին ԲՀԿ-ն որոշ ժամանակ <<համերաշխ>> էր փաշինյանականների հետ, քվեարկում էին իշխանական շատ ու շատ օրինագծերի օգտին: Գուցե հուշագրով խոստացել էին փոխադարձ քաղաքական չեզոքություն, ինչն, իհարկե, չէր կարող քաղաքական հարափոփոխ իրավիճակում տևական ժամանակ պահպանվել ու չխախտվել: Արդյունքում ընդամենը 2 տարի անց հուշագրից լուսանկարը հուշ մնաց:

2019թ.-ից փուլ առ փուլ իրավական տարաբնույթ գործեր են հարուցվում Գ. Ծառուկյանի կամ նրա վստահելի անձանց դեմ: Քաղաքականությունն այս դեպքում գործում է՝ որպես մարտ առանց կանոնների…:  Միամիտ է կարծել, թե Նիկոլ Փաշինյանը նախքան Ծառուկյանի հետ հուշագիր կնքելը տեղյակ չէր նրա վերաբերյալ իր ընտանիքին պատկանող լրատվականում տարածված դատավճռի մասին, ուստի նրա կողմից քաղաքական նպատակահարմարությամբ <<գործարքները>> սկզբունքորեն և բարոյապես համարվում են մերժելի:

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթում