ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
<<ՍՏԻ ՎԵՐՋԸ>> ՏԵՍԱՇԱՐԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
05.06.2020 17:11

    ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ        ԻՐԱՎԱԿԱՆ     

ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է, ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵԼ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։ Այս մասին մամուլին հայտնել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։ Վերջինս կանխատեսելի է համարում, որ երկրի քաղաքական իշխանություններն օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրեն մեկ այլ, բայց նույնքան անհիմն և ապօրինի մեղադրանք՝ նրան կալանավորելու համար։

Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով՝ դեռևս մարտ ամսին: Նախաքննական մարմինը նաև միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նախկին դեսպանին կալանավորելու վերաբերյալ։

Հիշեցնենք, Մ. Մինասյանն իր <<Ստի վերջը>> տեսաշարով պարբերաբար հրապարակում է  իր բացահայտումները, որոնք պարունակում են օրինախախտումների վերաբերյալ տվյալներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա մերձավորներին առնչվող: Իրավապահներից ակնկալվում է այս ընթացքում ստուգեն փաստերը և ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ: Հաշվի առնելով, որ տեսաշարում ներկայացված էր նաև մաքսանենգության միջադեպ, նաև, որ վերոնշյալ քր. գործն առնչվում է նաև ՊԵԿ-ի հետ, վերջինիս նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը ևս  վարկածներից մեկի համաձայն կարող էր կապ ունենալ նախորդած իրողությունների հետ, սակայն ՊԵԿ-ի տարածած պարզաբանումը հերքում է այդ վարկածը: