ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ՎԱՐՉԱԿԱՆ
Վարչապետը և ՊԵԿ նախագահի պաշտոնից հրաժարված Անանյանը փոխադարձ շնորհակալ են
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարականի դիմում է գրել: Մամուլում շրջանառվող վարկածները տարբեր են: Մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում վարչապետի հետ տարաձայնության վարկածն արդեն հերքվել է ՊԵԿ-ի կողմից: Պաշտոնական կառույցի տեսակետն այն է, որ վարչապետի սոցցանցում հրապարակած մի լուսանկարով արտացոլվել է ծառայության մասնաճյուղում խմբված մարդկանց, որոնք չեն պահել սոցիալական հեռավորությունը, այդ փաստի նշմամբ պահանջվել է հեռացնել Արարատյան մաքսատան պետ Մհեր Մարտիրոսյանին, բայց ՊԵԿ նախագահը հրաժարվել է՝ նախընտրելով ինքը հեռանալ, իր սոցցանցային էջում շնորհակալություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՊԵԿ նախագահի պաշտոնն իրեն վստահելու համար։