ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
ՀՀ-ում սոցցանցը՝ որպես հայհոյախոսության <<վիրտուալ բառարան>>, Արցախն իբրև Ադրբեջան տեղորոշող կեղծիքի աղբյուր
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց սոցցանցերի աշխատանքը կարգավորող հրամանը:
Փաստաթղթի տեքստն՝ ըստ աղբյուրի հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում: Այս հրամանագրի հիման վրա կարող է փոփոխվել 1996 թվականին ընդունված 230 հոդվածը, որը սոցցանցերը պաշտպանում էր օգտատերերի կողմից հրապարակումների պատճառով քրեական պատասխանատվության ենթարկվելուց: Այս օրենքը սոցիալական ցանցերը համարում է ոչ թե հրատարակիչներ, այլ որպես <<հարթակներ>> նրանց ազատելով գրառումների բովանդակության համար պատասխանատվությունից: Հրամանագիրը կարող է նաև սահմանափակել սոցիալական ցանցերի կողմից հրապարակվող նյութի բովանդակության կառավարումը: Թրամփի խոսքով՝ հրամանագրի նպատակը պաշտպանելն է խոսքի և ժողովրդավարության ազատությունը, քանի որ խոշոր առցանց հարթակները <<անվերահսկելի իշխանություն>> են ստացել այս կամ այն իրադարձությունը մեկնաբանելու, գրաքննության ու տեղեկության ջնջման համար:
Փաստաթղթում առանձին նշվում է, որ Twitter-ն <<ընտրովի ազդանշաններ է փակցնում թվիթերում, որը հստակ արտացոլում է քաղաքական կողմնակալությունը>> Ի դեպ, Դոնալդ Թրամփը մասնագետների հետ քննարկել է նաև Twitter-ի գործունեությունը դադարեցնելու հարցը և սպասում է իրավաբանների պատասխանին: Մինչդեռ սոցցանցերը ՀՀ-ում դարձել են հայհոյախոսությունների <<վիրտուալ բառարաններ>> ինչպես նաև կեղծիքի, զրպարտանքի, ապատեղեկության տարածման, երբեմն էլ տարատեսակ քրեածին հանցանքների իրականացման անպատասխանատու միջոցներ: Մեր երկրում ապօրինի գործող, հարկ չվճարող, օվշորային ծագման, ահռելի կարողություններով սոցցանցերը շարունակում են մնալ ոչ լիարժեք վերահսկելիության տիրույթում: Գովազդային ծառայություններից ապօրինաբար մեր երկրից կորզելով հսկա միջոցներ՝ միաժամանակ օտար շահերի են սպասարկում՝ շարունակելով նույն տգիտությամբ կամ նենգաբար Արցախը տեղորոշել իբրև Ադրբեջանի տարածք: Սոցցանցերի այսօրինակ գործելակերպի հանդեպ օտարերկրյա պետություններում կիրառվող սահմանափակումների մասին <<Գործընթաց>> թերթն ավելի վաղ հրապարակում էր ունեցել: Նշված պետությունների վարքագիծն օրինակելի է և պետք է այն կենսունակ դառնա նաև ՀՀ-ում: Մեր երկրում սոցցանցերի անպատասխանատու գործունեությունը ոչ միայն խաթարում է գովազդային ու ԶԼՄ տիրույթում տնտեսական մրցակցությանն, այլ նպաստում նաև հանցագործությունների աճին ու սոցիալ-հոգեբանական մթնոլորտի ապակայունացմանը:
Հոդվածն ամբողջությամբ <<Գործընթաց>> թերթի 30.05.20թ. թիվ 276 համարում