ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ
Սիմպտոմներ չեն ունեցել, ապացուցվեց ջերմաչափման, դրա համար տուգանքների անիմաստությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին նա հայտնել է սոցցանցային հերթական լայվի ժամանակ: Ի դեպ, այսօր նրա ծննդյան օրն է: Թեստավորման արդյունքում հաստատվել է, որ վարակվել են նաև նրա ընտանիքի անդամները: Փաշինյանը ենթադրում է, որ իրենից են վարակվել, իսկ իր վարակման հնարավոր պատճառի մասով հավանական է համարում խորհրդակցությունը, որի ժամանակ իրեն ջուր է մատակարարվել՝ առանց ձեռնոցի: Ջուր մատակարարողի մոտ ևս հաստատվել է վարակը:
Վարչապետը նշում է, որ սիմպտոմներ չունի, ամեն օր ջերմաչափվել է, ինչը լրացուցիչ փաստում է պարետի որոշմամբ ձևական, անիմաստ պահանջների սահմանումն՝ օրական պարտադիր 2 անգամ ջերմաչափման պահանջով, որի չպահպանման հիմքով բազմաթիվ տուգանքներ են կիրառել մեծաթիվ տնտեսվարողների նկատմամբ, դադարեցրել նրանց գործունեությունը: Կարծես, այդ պահանջները սահմանված են զուտ տուգանքի համար, քանզի ոչ մի դեր չունեն հաստատելու, որ անձը վարակակիր է:
Ինարա Դանիելյան