ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ԻՐԱՎԱԿԱՆ
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԴԱՏԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ, ՈՐՈՇՈՒՄ ԿԸՆԴՈՒՆԵՆ ՄԻՆՉԵՎ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ
Հայաստանում կառավարման համակարգի, դատական իշխանության փոփոխության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է․«Մենք կառավարման համակարգի փոփոխության չենք գնալու, բայց այս ընթացքում առկա խնդիրները կքննարկենք և կփորձենք լուծումներ գտնել։ Քննարկման թեմաներից մեկն ընդհանրապես Սահմանադրական դատարանի ինստիտուտը վերացնելն է, և դրա փոխարեն Գերագույն դատարան ունենալու տարբերակն է, որը մի շարք երկրներում ընդունված է, որովհետև այսօրվա համակարգն, ըստ էության, Սահմանադրական դատարանը և դատական համակարգը կտրել է իրարից և այդտեղ պրոբլեմներ են առաջանում։ Կան բազմաթիվ այլ պրոբլեմներ, և եթե մինչև մյուս տարվա Սահմանադրության ենթադրվող հանրաքվեն, մենք տեսնենք, որ դատական համակարգում էական փոփոխություններ տեղի չեն ունենում, չնայած ես համոզված եմ, որ տեղի կունենա, բայց ամեն դեպքում, որպես վերջին հնարավորություն նաև, դատական համակարգի հետ կապված խնդիրներն արմատապես կլուծենք»։