ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԶԲԱՂՎԵԼՈՒ
20.05.2020 14:33

     ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ        ՔԱՂԱՔԱԿԱՆ      

ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍՈՎ ՄԵՐԺՎԵՑ

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս մասնակցելով ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, դրանից հետո լրագրողներին տված ճեպազրույցում հայտարարել է, որ քաղաքականությամբ չի զբաղվելու: Նա նույն պատճառը նշեց՝ ի պատասխան այն հարցի, թե ինչու՞ է ՀՀԿ-ից դուրս եկել: Նշենք, որ 2018-ին, երբ նա դեռ վարչապետ էր, միաժամանակ զբաղեցնում էր ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնը: Վարչապետի պաշտոնը թողնելուց հետո, դուրս եկավ ՀՀԿ-ից: Այս ընթացքում նա շարունակում է պահել կապը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որին ըստ իր խոսքերի՝ շնորհավորել էր մայիսյան տոնի առթիվ:

Կ. Կարապետյանն, ի պատասխան լրագրողների հարցերի, հաստատել է ներկայացրած միջնորդությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հետ կապված, սակայն հենց հաջորդող օրերին հայտնի դարձավ, որ դատարանը երկարաձգել է նրա կալանքը, որով փաստացի մերժվել է նաև Կարապետյանի միջնորդությունը:

Նշենք, որ Կարապետյանը խուսափել է հայտնել, թե ի՞նչ պայմանավորվածություն է ունեցել Փաշինյանի հետ նախքան նրա ազատ արձակումը…:

Հոդվածն ամբողջությամբ տե՛ս <<Գործընթաց>> թերթի թիվ 275 համարում: