ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՀ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՆ ՎԱՂՈՒՑ Է ՍՊԱՍՈՒՄ <<ՖԻԶԱՐՁԱԿՈՒՐԴԻ>>
20.05.2020 13:16

   ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ      ՔԱՂԱՎԻԱՑԻԱ     

Ի ԴԵՄՍ   Տ. ՌԵՎԱԶՅԱՆԻ՝ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼ ԿԱՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆԵՐ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ որպես ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը ենթակա պետական մարմին, քանիցս վերահաստատելով, որ ավիացիայի ոլորտը հղի է բազում խնդիրներով, ի տարբերություն շատ այլ պետկառույցների, նորմալ է համարում, որ ղեկավարը կարող է տևական ժամանակ բացակայել աշխատավայրից՝ նախընտրելով հեռավար կառավարման տարբերակը: Որպես արդարացում հղում է արվում կառույցի ղեկավար կարգված Տաթևիկ Ռևազյանի ֆիզարձակուրդում գտնվելուն, մինչդեռ Տաթևիկից դեռ շատ առաջ էլ քաղավիացիայի՝ խնդիրներով հագեցած ոլորտը վաղուց էր սպասում ազատման, այլ կերպ ասած, <<ֆիզարձակուրդի>>: Ի հեճուկս այն փաստի, որ կառույցը ռազմավարական նշանակության է, ուստի շատ դեպքերում հակացուցված է հեռավար կառավարումը, Տ. Ռևազյանն իր անձնական նախընտրությունը վերադասելի է համարել միլիոնավոր քաղաքացիների շահերը սպասարկող կառույցի անվտանգային շահերից և չի շտապում տեղը զիջել որևէ այլ թեկնածուի, ով գուցե ի վիճակի կլինի,ի վերջո, դուրս բերել ոլորտը լճացած խնդիրներից: Օրըստօրե <<ճահիճը>> խորանում է, և դրան Տ. Ռևազյանի օրոք ավելացել է հայկական ավիաընկերություններին դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու լիցենզիայից զրկումը...:

Փաստորեն, որքան խնդիրները բազմանում են, այնքան անվտանգ է դառնում հեռավար կառավարումը....:

Կես կատակ-կես լուրջ, ՀՀ քաղավիացիայի ոլորտի օրինակով կարելի է հատկապես՝ հղիներին, նորածին ունեցողներին վերապահել այն կառույցների ղեկավար պաշտոնները, որոնցում ավելի շատ են խնդիրները: Ստացվում է, որ ի դեմս Տ. Ռևազյանի՝ նոր Հայաստանում էլ կան անփոխարինելիներ.....:

Հոդվածն ամբողջությամբ տե՛ս <<Գործընթաց>> թերթի 28.04.20թ. թիվ 274 համարում: