ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վարչապետի առցանց մամլո ասուլիսում հանպատրաստի հարցերի փոխարեն լրագրողներից նախապես ստացված հարցերին պատասխանով հաղորդվել է, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 246 մլրդ դրամ, ինչը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է 11.3 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատությամբ` 37.4 տոկոսով։ Խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված ընկերությունների վճարած հարկերի անհամաչափության աստիճանի որոշակի նվազում է արձանագրվել: Ցանկի ամենախոշոր և ամենափոքր 10 ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր մեծության հարաբերակցությունը 2020 թվականի հունվար-մարտին կազմել է 171 անգամ՝ նախորդ տարվա 179 և 2018 թվականի 181 անգամի փոխարեն: