ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ-Ն ԱՆՀԵԹԵԹ ԼԵԶՎԱԿՌԻՎՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԾԵԾԿՌՏՈՒՔ
08.05.2020 21:00

     ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ      ՔԱՂԱՔԱԿԱՆ     

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՈՆՖԼԻԿՏԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ

Ազգային ժողովում այսօր ՀՀ կառավարության անդամների ներկայությամբ, գլխավորությամբ վարչապետ Ն. Փաշինյանի, ընթացող նիստն ընդհատվել է ծեծկռտուքով:

ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանի և դահլիճում նստած «Իմ քայլական» պատգամավորներ Բաբկեն Թունյանի ու Սասուն Միքայելյանի միջև սկսված լեզվակռվից հետո, երբ Մարուքյանն իջել է ամբիոնից, նրա ուղղությամբ նախահարձակ է եղել Սասուն Միքայելյանը:

Միջադեպին խառնվել են պատգամավորներն ու նիստին մասնակցող կառավարության անդամները: Ավելի ուշ՝ ծեծկռտուքի ավարտից հետո, Մարուքյանը դարձյալ մոտեցել է ամբիոնին և փորձել ճշտել, թե ո՞վ էր իրեն թիկունքից հարվածողը:

Դրանից հետո կրքերը դարձյալ բորբոքվել են և ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ընդմիջում է հայտարարել: 

Միջադեպից հետո պատգամավորները քննարկում ու պարզաբանում են տեղի ունեցածը:

Հիշեցնենք, ավելի վաղ 2018թ.-ին ԱԺ-ում Սասուն Միքայելյանն իր ելույթի ժամանակ, նկատելով պատգամավոր Միհրան Պողոսյանի ժպիտը, բորբոքվել էր և ամբիոնից իջնելուց հետո փորձել ձեռնամարտի անցնել Պողոսյանի հետ: Այդ միջադեպը չվերածվեց ծեծկռտուքի, մինչդեռ ներկայիս ԱԺ-ում պատգամավորների կազմն այնպիսին է, որ պարբերաբար ամեն թեթև առիթ կայծ է դառնում անհեթեթ, փոխադարձ վիրավորանքների, հիմա էլ՝ ծեծկռտուքի: Հասարակությունն ապշած է որոշ պատգամավորների փողոցային բառամթերքից և ԱԺ-ում պարբերական կոնֆլիկտային մթնոլորտից: Նշենք նաև, որ բոլորովին վերջերս էր բուռն քննարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի թեժ <<բախումը>> ԼՀԿ-ից պատգամավորներ Անի Սամսոնյանի, Էդմոն Մարուքյանի հետ:  

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթում: