ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՉՍՊԻԱՑԱԾ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ …
24.04.2020 22:21

       ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ   //    ԱՆԴՐԱԴԱՐՁ      

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՑԱՆԿԸ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն` Ապրիլի 24-ը, մեզանում նշվում է 1920-ական թվականներից:1915թ.ապրիլի 24-ին Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

 Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային և ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը տե՛ս հետևյալ հղմամբ:

Հիշեցնենք, որ 2019թ. աշնան վերջին, ապա դեկտեմբերին ԱՄՆ-ի Սենատն ու Ներկայացուցիչների պալատն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը՝ շրջադարձային փոփոխություն մտցնելով ամերիկյան քաղաքական ուղեգծում: Բանաձևն ընդգծում է` ԱՄՆ քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին: Այն նաև բացառում է ԱՄՆ մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը։ Բանաձևի համահեղինակ էր Ռոբերտ Մենենդեսը, ով ընտրության առաջին օրից` ավելի քան տասը տարի, պայքարում է հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը փաստեց, որ այդ քվեարկություններով ԱՄՆ օրենսդիր իշխանությունն ամբողջովին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Լոբբիստական կառույցն արձանագրեց` Ամերիկայի դեսպաններն այսուհետ հետևելու են Կոնգրեսի պաշտոնական քաղաքականությանը։

Հոդվածի հեղինակ՝ Ի. Դանիելյան